Ծանոթացեք մեր թիմին

Մեր թիմն աշխատում է կամավորական սկզբունքներով սկսած 2014 թվականի հունվարից, սակայն կայքը բացվել է ավելի վաղ՝ 2012-ին և կրել է բլոգի բնույթ։ Մենք մեծ ոգևորությամբ և հաճույքով աշխատում ենք, որպեսզի հայախոս և ռուսախոս մեր հայրենակիցների համար հասանելի դարձնենք հետաքրքիր նյութեր և հոդվածեր։ Մենք ուղղորդվում ենք որակյալ բովանդակություն տրամադրելու և մարդու իրավունքների մասին տեղեկատվության բարձրացնելու սկզբունքներով։

Armfem կայքը պատրաստ է տրամադրել հեղինակային տարածք յուրաքանչյուր ցանկացողի որպեսզի կայքում դրվեն նրա հեղինակած նյութերը։ Եթե կան նյութեր, որոնք ցանկանում եք ուղարկել մեզ դրանք չպետք է պարունակեն ատելություն կամ չքարոզեն խտրականություն որևէ մեկի նկատմամբ։

Դրանք կարող են լինել ցանկացած թեմայով, սակայն ֆեմինիզմի հետ կապված լիելը համարում ենք չափազանց կարևոր։ Կարող եք ուղարկել լուսանկարներ, հոդվածներ, վերլուծություններ, էսեներ և տեսանյութեր։ Մենք կարող ենք նաև թարգմանություններ կատարել ցանկացած հետաքրքիր հղում ստանալու դեպքում։ Եթե ցանկություն ունեք կարող եք նաև միանալ մեր թիմին և կամավորության սկզբունքով օգնել մեզ մեր գործում։