Նորություններ

Հասկանալով Թրամփի «մուսուլմանների արգելքը»

Հոլոքոստի հիշատակման միջազգային օրը ԱՄՆ-ի նախագահ միլիարդատեր և բիզնեսմեն Դոնալդ Թրամփը հրաման ստորագրեց, որն արգելում է ԱՄՆ մուտք գործել մեծամասամբ Իսլամ դավանող բնակչություն ունեցող երկրների քաղաքացիներին՝ անկախ նրանից թե ինչ նպատակով են նրանք այցելում ԱՄՆ, երկքաղաքացի են թե ոչ, ինչպես նաև արդեն ունեն դեսպանատներից տրամադրված վիզաներ կամ գրին քարտեր, կամ էլ մեկնում են ԱՄՆ բուժվելու նպատակով։ …

Բազմահազարանոց ցույց Վարշավայում աբորտների արգելքի դեմ

Հոկտեմբերի 3-ին Լեհաստանի Վարշավա քաղաքի Ամրոցի հրապարակում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել։ Բնակիչները գործադուլ են արել ի նշան բողոքի լեհական խորհրդարանում աբորտները արգելելու առաջարկի դեմ։ Ցուցարարները սև հագուստ են կրել սգալով իրենց վերարտադրողական իրավունքների ոտնահարումը։ Բողոքի այլ ակցիաներ տեղի են ունեցել նաև Լեհաստանի այլ քաղաքներում։ Մի շարք այլ ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում՝ …

Հնդկաստանում դեմքին այրվածքներով կինը նորաձևության ուշադրության կենտրոնում է

Հնդկաստանում կանանց նկատմամբ բռնության տեսակներից մեկը կանանց դեմքին կամ մարմնի երևացող հատվածներին թթու(кислота) լցնելն է, որից հետո կանայյք ստանում են տարբեր աստիճանի այրվածքներ և շատ անգամ չեն կարողանում ապրել նվաստացումից հետո և ինքնասպան են լինում։ Նրանց ովքեր կարողանում են հաղթահարել դժվար բժշկական բուժումներն ու տանջանքները սպասում է հասարակության մերժումն ու արտաքսումը, իսկ կանայք իրենց հերթին …

Ոչ կին, ոչ տղամարդ. Ֆրանսիայի դատարանն ընդունել է “Միջին սեռի” առկայությունը

Այսուհետև Ֆրանսիայում  որևէ ադմինիստրատիվ թերթիկ լրացնելիս, այն սյունակում, որտեղ դուք սովորաբար նշո ւմ եք ձեր սեռը, սովորական դարձած “արական” և “իգական” սեռերի կողքին դուք կարող եք հանդիպել նաև “միջին” սեռ սյունակի: Առաջին անգամ Ֆրանսիայում  դատարանը ընդունել է “միջին սեռի” առկայությունը: Դատարան  դիմել է 64-ամյա մի տղամարդ, ով ցանկացել է մնալ չբացահայտված:   Ծնողները նրան տվել …

Իրավապահները ՄԱԿ-ին ներկայացրել են հյուսիսկովկասյան հանրապետություններում կանանց իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց

ՄԱԿ-ին ներկայացվել է որոշ հյուսիսկովկասյան հանրապետությունների ավանդական հասարակություններում կանանց վիճակի մասին այլընտրանքային զեկույց: Զեկույցը կազմել են Chechnya Advocacy Network (CAN) ցանցի իրավապաշտպան կազմակերպությունները , «Правовая инициатива по России» (ПИР)-ի հետ միասին: “ПИР”-ի կայքէջում հրապարակված հաղորդման համաձայն, զեկույցում ներկայացված են Ռուսաստանում  կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի պահպանման կապակցությամբ իրականացված մոնիտորինգի տվյալները: Հաշվետվության մեջ ներկայացված է …

Իտալիայում կրկին կլսվի 300 տարի առաջ կախարդության համար խարույկ բարձրացված կնոջ գործը

Իտալիայի դատարանը կլսի Մարիա Բերտոլետտի Տոլդինիի գործը, ում 1716թվին , Բրենտոնիկո գյուղում  կախարդության մեղադրանքով այրել էին խարույկի վրա: Տեղի պատմաբանների վկայությամբ  60 -ամյա Մարիա Բերտոլետտի Տոլդինին եղել է անսովոր կին: Նա այրի էր և չուներ երեխաներ: Նա երկրորդ անգամ ամուսնացել է 1715թվի  օգոստոսին, իր ձերբակալությունից առաջ: Փաստաթղթերի համաձայն, նրան մեղավոր են ճանաչել անպիսի հանցագործությունների մեջ, …

Աբորտների կողմնակիցները հավաքվել են Արգենտինայի տաճարի մոտ

Կիրակի օրը  աբորտների կողմնակից մի խումբ  քաղաքացիներ փորձել են անարգել անցնել Արգենտինայի Մարդ Դել Պլատա քաղաքի կաթոլիկ եկեղեցին: Ցուցարարները քարեր և դատարկ շշեր են նետել աղոթողների ուղղությամբ: Ֆեմինիստուհիները ցուցադրել են իրենց մերկ կուրծքը, որի վրա գրված է եղել . “Ես աբորտ եմ արել”, “Ես ընտրություն եմ արել”: Հոկտեմբերի 11-ին նրանք մոտեցել են եկեղեցուն, գոչելով “Եկեղեցին …

Ֆրանսիայում արգելել են աշխատանքի վերցնել չափազանց նիհար մոդելների

Ֆրանսիայի խորհրդարանականները կողմ են քվեարկել նախագծին, որն ագելում է գովազդներում և հագուստի ցուցադրությունների ժամանակ չափից դուրս նիհար մոդելների ներկայությունը: Մոդելների նիհարության աստիճանը որոշվելու է մարմնի զանգվածի ցուցիչների աղյուսակի միջոցով /BMI/: Աշխատանքի ընդունվելու համար, աղջիկները պետք է ներկայացնեն բժշկական տեղեկանք, որտեղ պետք է նշված լինի, որ նրանց մարմնի ինդեքսը 18-ից ցածր չէ: Օրենքը խախտող գործակալություններին սպասվում …