Հասկանալով Թրամփի «մուսուլմանների արգելքը»

Հոլոքոստի հիշատակման միջազգային օրը ԱՄՆ-ի նախագահ միլիարդատեր և բիզնեսմեն Դոնալդ Թրամփը հրաման ստորագրեց, որն արգելում է ԱՄՆ մուտք գործել մեծամասամբ Իսլամ դավանող բնակչություն ունեցող երկրների քաղաքացիներին՝ անկախ նրանից թե ինչ նպատակով են նրանք այցելում ԱՄՆ, երկքաղաքացի են թե ոչ, ինչպես նաև արդեն ունեն դեսպանատներից տրամադրված վիզաներ կամ գրին քարտեր, կամ էլ մեկնում են ԱՄՆ բուժվելու նպատակով։

Թրամփն ասելով, որ այդ քայլով նա ապահովում է ԱՄՆ-ի ներքին խաղաղությունը և պայքարում է ռադիկալ իսլամական ահաբեկիչների դեմ, իրականում դարձամ ամբողջ ԱՄՆ բնակչության «աչքի գրողը» և մեծ դժգոհությունների ալիք բարձրացնեց, նույնիսկ իր համար քվեարկած բնակչության շրջանում։

Ի՞նչ պետք է իմանալ «մուսուլմանական արգելքի» մասին

Այն շատ մեծ թվով աձանց վրա է ազդում, որոնք Իրաքի, Սիրիայի, Պարսկաստանի, Լիբիայի, Սոմալիայի և Յեմենի քաղաքացիներ են։ Այս արգելքը ազդում է ուսանողների, բուժման նպատակով կամ աշխատանքի վիզա ձեռք բերածների, գրին քարտ շահածնների, ապաստան հայցող փախստականների և նաև երկքաղաքացիների վրա։

Խտրականություն և ատելություն սերմանող անհիմն հրաման է

ՄԱԿ-ի մարդու իրավունքների դեկլարացիայում նշված է, որ բոլոր մարդիկ հավասար են անկախ կրոնից և դավանանքից, որը խախտում է տվյալ հրամանը, քանի որ այն կրոնի հիմքով արգելում է ազատ տեղաշարժման իրավունքը, առավել ևս երբ չկան ապացույցներ, որ հրամանում նշված երկրների ամբողջ բնակչությունը ահաբեկիչներ են։ Սա ծնում է խտրական վերաբերմունք և սկիզբ է առնում այն նախապաշարմունքից, որ Իսլամ դավանող անձինք ահաբեկիչներ են։ Նույն կետը նշված է նաև ԱՄՆ Սահմանադրության մեջ, որտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ հավասար են անկախ դավանանքից։

Թրամփը փորձում է ապահովության պատրանք ստեղծել, սակայն իրականում….

Թրամփի կողմից ստորագրված հրամանում արգելվում է մուտքը՝ Իրաքից, Սիրիայից, Պարսկաստանից, Լիբիայից, Սոմալիայից և Յեմենից, մինչդեռ ԱՄՆ վարչական տարածքում վերջին տասնամյակների ահաբեկչական հարձակումների կազմակերպիչներից ու իրականացնողներից ՈՉ ՈՔ վերոնշյալ երկրների քաղաքացիներ չեն եղել։

Բանը նրանում է, որ Թրամփն իր ձեռնարկատիրական գործունեությունը ծավալում է հենց այն երկրներում, որտեղից եղել են ահաբեկչական գործողություն իրականացնողները՝ Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Թուրքիա և Ադրբեջան, սակայն նա իր հրամանում շրջանցել է այդ պետությունները և ընտրել հարևան երկրները, որոնց բնակչությունը նույնպես մեծամասամբ մուսուլմաններ են։

Այստեղ խոսքը նրա մասին չէ, որ նա պետք է այդ երկրներին ևս արգելեր մուտք գործել ԱՄՆ, այլ խոսքը նրա մասին է, որ այդ փաստերըվկայում են այն մասին, որ նրա միտումները բոլորովին ԱՄՆ-ի ապահովությանը և անվտանգությանը չեն ուղղված, այլ միայն պատրանք ստեղծելուն։

Ավելի մանրամասն անգլերենով տեղեկություններ կարելի է ընթերցել այստեղ։

 

Leave a Reply