Բազմահազարանոց ցույց Վարշավայում աբորտների արգելքի դեմ

Հոկտեմբերի 3-ին Լեհաստանի Վարշավա քաղաքի Ամրոցի հրապարակում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել։ Բնակիչները գործադուլ են արել ի նշան բողոքի լեհական խորհրդարանում աբորտները արգելելու առաջարկի դեմ։ Ցուցարարները սև հագուստ են կրել սգալով իրենց վերարտադրողական իրավունքների ոտնահարումը։ Բողոքի այլ ակցիաներ տեղի են ունեցել նաև Լեհաստանի այլ քաղաքներում։ Մի շարք այլ ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում՝ լեհ կանանց սոլիդարություն ցուցաբերելով։

Լուսանկարները՝ Կատարինա Պերչալայի