Կանանց մասնակցությունն ու խոցելիությունը քաղաքացիական շարժումներում

Վերջին տարիների ընթացքում մեր հանրային կյանքում տեղի ունեցավ զգալի փոփոխություն, այդ թվում  կանաց ավանդական դերի տեսանկյունից: Այդ փոփոխության կրողը կանայք էին, ովքեր ակտիվորեն ընդգրկվեցին քաղաքացիական միավորներում ու սկսեցին խնդրականացնել երկրում առկա անարդարությունները: Այս միավորները սկսեցի դառնալ ժողովրդավարական սկզբունքի կրողները, որը ենթադրում է հասարակության մեջ առկա շերտերի ու խմբերի մասնակցայնություն:

Ի տարբերություն կուսակցությունների, որոնք տղամարդկանց ակումբներ են հիշեցնում՝  կանանց սահմանափակ, քվոտավորված  մասնակցությամբ, քաղաքացիական նախաձեռնություններում ու շարժումներում կանայք հավասար մասնակցություն ունեն և հավասարապես ազդում են որոշումների կայացման վրա: Եվ մեծ իմաստով հենց դա է պատճառը, որ քաղաքացիական շարժումները կարողացան գրանցել  որոշակի ձեռքբերումներ, միևնույն ժամանակ, ինչ որ չափով, փոփոխություն բերելով հանրային գիտակցության տիրույթում:  Կնոջ ներկայությունն ու ակտիվությունը հանրային հարթակներում ստիպեց փոխել ընկալումը օբեկտից՝ սուբեկտ, ու եթե ավանդական պատկերացման մեջ կինը ենթակա անձ էր, ինչը հաջողությամբ վերարտադրում են մինչ այժմ քաղաքական կուսակցությունները, ապա քաղաքացիական պայքարում հավասար պայքարող սուբեկտ: Եվ որքան էլ դա բերեց հանրային ընկալման բեկման ու նաև , որոշ դեպքերում, քաղաքական որոշակի զիջումների, միաժամանակ՝  քաղաքացիական շարժումների «աքիլեսյան գարշապարը» մնաց դարձյալ կինը: Երբ ուղղորդված փորձ է արվում վարկաբեկել, ոստիկանական ճնշում գործադրել կամ արգելել որևէ քաղաքացիական գործողություն, թուլացնել այս կամ այն քաղացիական նախաձեռնությունը, թիրախավորվում են կանաք:  Կինն այն կետն են, որին կարելի է հեշտությամբ հարվածել ու փոխել հանրային տրամադրությունները: Օրինակ՝ հաճախ կարելի էր շարժման թեժ ընթացքի ժամանակ տեսնել լուսանկարներ համացանցում, կամ հրապարակումներ մամուլում, որոնցում թիրախավորված էին կանայք ու հիմնական շեշտադրումը նրանց ոչ հայեցի պահվածքն  է: Իսկ եթե այդ հրապարակումները չեն ազդում շարժման ընթացքի կասեցման, կամ քաղաքացիական խմբի գործունեության ակտիվացման վրա, ապա անցնում են նաև բռնարարքների: Մասնավորապես  Մաշտոցի պուրակում պայքարող խմբի թուլացման համար թիրախավորվեց  Ծոմակ Օգանեզովան, ով ակտիվորեն մասնակցում էր Մաշտոցի պուրակի ազատագրման պայքարին: Նախ հրդեհվեց DIY ակումբը, որի սեփականատերն էր ու որտեղ նա աշխատում էր ու հետո սկասեցին նրան ամեն քայլափոխի անարգել, վիրավորել, միաժամանակ ակնարկներ հնչեցնել նրա սեռական կողմնորոշման վերաբերյալ:

Այս ամենը ընդհանրացվեց շարժման ակտիվիստների, այդ շարժման մեջ ընդգրկված կանաց վրա, միաժամանակ հանրային տարմադրություններում թուլացնելով իրավական շեշտադրումներն ու իրավունքների համար պայքարը տեղափոխվեց ազգայնական հարթություն: Այդ խնդրում դերակատարում ունեցով  նաև ազգանունը, որը հայկական չէր: Կանաց խոցելիության ու թիրախավորման այս օրինակի ցուցադրումը հետագայում ազդեց քաղաքացիական խմբերի ներսում ևս, ներքին գրաքննության համար: Հաճախ փորձում էին պայքարի պլանավորման ընթացքում դիտարկել, թե ինչպես կընկալվեն կողքից, կամ էլ հնարավորինս «անվտանգ» դարձնել խոցելի տեղերը, և ինչպես նախապես բացառել դրանց գոյությունը: Մասնավորապես վերջին քաղաքացիական ալիքի՝  Electric Yerevan-ի ժամանակ, նախաձեռնող խմբի անդամները հատուկ հայտարարում էին, թե կանայք ինչպես պահեն իրենց Բաղրամյան պողոտայի ակցիաների ժամանակ, ինչպես հագնվեն, չծխեն և այլն: Իսկ երբ հարցնում էինք, թե ինչու՞ է նման հայտարարություն արվում, պատասխանն այն էր, որ իշխանական լրատվամիջցները դա կօգտագործեն շարժման դեմ ու կփորձեն վարկաբեկել: Այսինքն կինն ընկալվում էր հենց այն օբեկտը, կամ այն թույլ կետը, որին կարելի է հարվածել ու անգամ ներսում փորձ չէր արվում պաշտպանելու կնոջն ու նրա ազատությունը, այլ հնարավորինս մարգինալացնում էին կանանց: Այստեղ հանրային ընկալումների փոփոխության հարցը առկախվեց, և դարձյալ գերիշխող դարձավ «Հայ կինը չի կարող նման կերպարի մեջ լինել» կարծրատիպային պատկերացումը: Դա հենց այն ինքնագրաքննության դրսևորումներից է, որը արտաքուստ , իբրև թե, շարժումը դարձնում էր պակաս խոցելի,  միաժամանակ զիջելով ժողովրդավարական ու մարդու իրավունքների կարևորագույն դրույթներն ու հավասարության սկզբունքը: Բայց, քաղաքացիական ցանկացած խումբ, որքան էլ որ խուսափի, միևնույն է, կանաց գործոնը միշտ կհայտնվի թիրախում: Բաղրամյան պողոտայում ևս հարվածի թիրախ հանդիսացավ դարձյալ մի կինը՝  Ելենա Օվսյաննիկովան: Շատ հատկանշական է, որ ոստիկանական գործողությունների դաժանության ներքո հենց ՀՀ ոստիկանապետի խորհրդական   Նարեկ Մալյանն  իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով Ելենայի լուսանկարը, վարկաբեկիչ գրառում էր արել, նրան մեղադրելով ոստիկաններին սեքս առաջարկելու մեջ:

ռտռտ

Այնինչ՝ Ելենա Օվսյաննիկովան ընդամենը ոստիկաններին հորդորել էր մահակներով ու ջրցանով դարձյալ  չհարձակվել ցուցարարների վրա, ու լսել սեփական խղճի ու սրտի ձայնը:  
Այս օրինակները կարելի է ընդհանրացնել և հատկանշական համարել կանաց հանդեպ հասարակական կարծիքի ստեղծման ու հանրային շարժումներում խոցելիության տեսանկյունից: Ու թեև քաղաքացիական շարժումները միտված են հանրային մտածելակերպի փոփոխությանը, սակյան միաժամանակ այդ գործընթացը կասեցվում է նմանատիպ դրսևորումների և կանանց թիրախավորման  միջոցով:

 

Հեղինակ՝ Զառա Հովհանիսյան

Առանց հեղինակային թույլտվության և տեղեկության հոդվածի վերատպագրումը և/կամ մեջբերումն արգելվում է