Հնդկաստանում դեմքին այրվածքներով կինը նորաձևության ուշադրության կենտրոնում է

Հնդկաստանում կանանց նկատմամբ բռնության տեսակներից մեկը կանանց դեմքին կամ մարմնի երևացող հատվածներին թթու(кислота) լցնելն է, որից հետո կանայյք ստանում են տարբեր աստիճանի այրվածքներ և շատ անգամ չեն կարողանում ապրել նվաստացումից հետո և ինքնասպան են լինում։

Նրանց ովքեր կարողանում են հաղթահարել դժվար բժշկական բուժումներն ու տանջանքները սպասում է հասարակության մերժումն ու արտաքսումը, իսկ կանայք իրենց հերթին ամոթ են զգում և թաքնվում են, շատ անգամ նույնիսկ դա էլ պատճառ է հանդիսանում, որ խնդրի մասին գրեթե ոչ ոք չի բարձրաձայնում։

Հնդկաստանում գործող հագուստի և նորաձևության մի ընկերություն՝ Viva N Diva-ն մեծ հաճույքով ու ոգևորվածությամբ հրավիրել է Լաքսմի անունով դեմքին այրվածքներ ունեող կնոջը դառնալու իրենց նորաձևության շարքերից մեկի դեմքը, որը մեծ քայլ է բռնության ենթարկված կանանց խնդիրների բարձրաձայնման հարցում։

 

Բռնության ենթարկված շատ կանայք կարիք ունեն տեսնելու, որ իրենք գնահատված և սիրված են, նույնսիկ այն ամենից հետո ինչ իրենց հետ կատարվել է և, որ իրենք մեղավոր չե կատարվածում։

 

Լաքսմիիի դեմքին թթու էր լցրել մի տղամարդ երբ նա 16 տարեկանում մերժել էր ամուսնության առաջարկը և ասել էր, որ չի ցանկանում ամուսնանալ նրա հետ։ Չնայած դժվարություններին նա այլ կանանց պես թաքնվելու և ամոթի մեջ ապրելու փոխարեն դարձել է Հնդկաստանում բռնության նման տեսակի մասին խոսող և կանանց իրավունքների ջատագով։ Նրան հրավիրել են բազմաթիվ հեռուստահաղորդումների։

 

Նա Hindustan Times-ին ասել է, որ հուսով է նման քայլը դրական փոփոխությունների կհանգեցնեն։

 

The fashion company wanted to show beauty in a different way to physical attributes and wanted to give it meaning, Laxmi looks pensive in the campaign videoLaxmi modelled outfits for the Viva N Diva clothes brand and looked glamorous in a orange and fuschia gown with inspirational slogans in the campaignLaxmi, from Delhi, was facially disfigured after a man she refused to marry threw acid into her face and is an advocate for tougher punishments for acid attacks in India. Pictured in a jumpsuit as part of the campaign