Ստալինյան տարիներին էրոտիկ գիրք է նկարազարդել Երևանում կանգնեցված Ստեփան Շահումյանի արձանի հունահայ հեղինակ Մերկուրովը 

Հունահայ ծագում ունեցող նշանավոր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս ևՊուշկինի անվան արվեստի թանգարանի տնօրեն Սերգեյ Մերկուրովը 1931-ին նկարազարդել է ռուսերեն այբուբենը էրոտիկ պատկերներով։

Հետաքրքրական է, որ Մերկուրովը նաև հեղինակ է Ստալինի երեք արձաններ։ Պատկերները դիտելուց հետո արդեն դժվար է հանգիստ վերաբերվել “Սովետի ժամանակ սեքս չկար” արտահայտությանը։

Մերկուրով կենսագրությանը ծանոթացեք ստորև՝

Ծնվել է 1881 թ. հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 7-ին) Ալեքսանդրապոլում (ներկայումս` Գյումրի) հայ քաղկեդոնացի գործարարի ընտանիքում։ Գեորգի Գյուրջիևի զարմիկն է։  1901 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը և ընդունվել Կիևի պոլիտեխնիկ ինստիտուտ, որտեղից վտարվել է քաղաքական գործունեության համար։1902 թ. Մերկուրովը ուսումը շարունակել է Շվեյցարիայում Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ուսանել է Ադոլֆ Մեյերի մոտ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում մինչև 1905 թ.։

1905թ. աշնանից մինչև 1907թ. ապրել և ուսանել է Փարիզում, եղել է Օգյուստ Ռոդենի և բելգիացի Կ.Մանյեի աշակերտը, որը անդրադարձել է նրա աշխատանքների վրա։ 1907 թ. վերադարձել է Հայաստան՝ Խրիմյան Հայրիկի հետմահու դիմակը ստեղծելու նպատակով։ Հետագայում ապրել է Թիֆլիսում, Յալթայում, Մոսկվայում, ուր հրավիրվել է Լ.Ն.Տոլստոյի հետմահու դիմակը պատրաստելու համար։ Երևանում կանգնեցված Ստեփան Շահումյանի արձանի (1931) հեղինակն է, Լենինի ու Ստալինի մի շարք բարձրարվեստ հուշարձանների (այդ թվում՝ Երևանում) հեղինակ է։

Մոսկվայում տեղադրված Տոլստոյի, Տիմիրյազևի, Բուրդենկոյի և այլ արձանների հեղինակն է։ Մերկուրովը ժամանակակից ակադեմիական ոճի երևելի ներկայացուցիչ է։ Եղել է ազատախոհ անձնավորություն, ծանոթ է եղել Լենինի և ժամանակի շատ այլ նշանավոր գործիչների հետ։

 

Մահացել է 1952թ.հունիսի 8-ին Մոսկվայում և թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2) 1984 թ. Գյումրիում՝ Մերկուրովի հայրական տանը բացվել է քանդակագործի թանգարանը, որին նրա կտակով փոխանցվել են մեծաթիվ արժեքավոր աշխատանքներ։ Այնտեղ են պահվում Տոլստոյի, Թումանյանի, Լենինի, Մայակովսկու մահվան դիմակները։

Soviet sex 1Soviet sex 13Soviet sex 2Soviet sex 3Soviet sex 4Soviet sex 5Soviet sex 6Soviet sex 7Soviet sex 8Soviet sex 9Soviet sex 10Soviet sex 11Soviet sex 12Soviet sex 17Soviet sex 14Soviet sex 15Soviet sex 16