Տղամարդկանց արտոնությունների 25 օրինակ` տրանսգենդեր տղայի անձնական փորձից

Տեստեստերոն տարիներ շարունակ ընդունելու ընթացքում, ինձ մոտ տեղի ունեցան որոշակի փոփոխություններ: Իմ առողջությունը և հոգեկան վիճակը լավացան: Իմ “երջանկության սեղմակը” /ծլիկ/ ավելի մեծացավ, անցնելով մեկ դյույմից: Իմ մարմնի հոտը դարձավ այնքան բուրումնավետ, որ ես ինքս ինձ շոկի մեջ կգցեմ, եթե ամեն օր ցնցուղ չընդունեմ /ոչ մի օծանելիք չի կարող զսպել այդ հրեշին/:

Մարմինս տարօինակ ձևով փոխվեց, ուղեղիս ակտիվությունը բարձրացավ: Հետո իմ հետ սկսեցին տեղի ունենալ ավելի մանր տարօրինակ բաներ. ես վերջապես գնահատեցի գետնանուշի յուղի և շոկոլադի համը, իմ սիրած գույնը երկնագույնից փոխվեց կանաչի, իսկ դպրոցում նախկինում չսիրված առարկաները դարձան սիրելի:

Իմ կյանքում փոխվեց ամեն ինչ` փոքրից մինչև կարևոր բաները: Իրականում ես հենց նույն մարդն էի, որ առաջ էի, սակայն անցել էի 2.0 տարբերակին: Շատ հետաքրքիր էր հետևել ոչ միայն ֆիզիկական ու հոգեբանական փոփոխություններին, այլ նաև տեսնել, թե ինչպես է փոխվում այլ մարդկանց վերաբերմունքը իմ հանդեպ:

Կարճ ասած, Ամերիկան սկսեց ինձ ավելի լավ վերաբերվել, որովեհտև մարդիկ ինձ համարում էին երիտասարդ, սպիտակամորթ հետերոսեքսուալ տղամարդ: Եվ շուտով ես հասկացա այն բոլոր արտոնությունների իմաստը, որ միանգամից ընկել էին իմ գլխին:

Թյուրիմացություններից խուսափելու համար… Այս հոդվածը նախատեսված չէ որպեսզի տրանսֆոբիա ունեցող մարդիկ դրանով կիսվեն ու իրար ասեն . «Տեսեք տրանսգենդեր տղաները օգտվում են հայրիշխանության օգուտներից և մենք պետք է ատենք նրանց»:

Եթե դուք այդպես եք մտածում, ուրեմն դուք թքած ունեք: Ակներև է, որ դուք չեք փորձել բարձարցնել ձեր տեղակացվածությունը տրանսգենդերի կամ հայրիշխանության հարցերին վերաբերող խնդիրների մասին, կամ ֆեմինիզմի մասին: Կամ իրականում, ցանկացած հարցերի մասին, որ որևէ առնչություն ունեն անհավասարության հետ, որ վերարտադրվում է մեր թունավոր հասարակության կողմից;

Այս հոդվածի նպատակն է ուշադրություն հրավիրել տղամարդկանց արտոնություններին, որ ունեն ցիսգենդեր տղամարդիկ, ովքեր կարծում են, որ նրանք դիմացինին նման արտոնություն են տալիս այն ժամանակ, երբ չգիտեն, որ իրենց առջև կանգնած է տրանսգենդեր տղամարդ:

Այո շատ տրանսգեդներ տղաներ և նրանք, ովքեր ունեն բավականաչափ “փաս” //ցանկալի գենդերում ընկալվելու հնարավորություն// իրենց փորձի վրա զգում են, թե ինչ է նշանակոմ տղմարադկային արտոնություն: Հատկապես սպիտակամորթները — այդ մասին ես մի վայրկյան անգամ չեմ վիճի:

Բայց ինչ արժեք ունեն այն ջանքերը, որ ուղղված են տրանսգենդեր տղաներին, ովքեր այդ արտոնությունները ստացել են իրենցից անկախ պատճառներով, եթե մենք ուշադրություն չդարձնենք տղամարդկային արտոնությունների գոյության խնդրին: Հայրիշխանությունը անարդար համակարգ է և հենց դրա դեմ մենք պետք է պայքարենք:

Բանը նրանում է, որ ես ինձ հարմար չեմ զգում տղամարդկային արտոնությունների առկայության պայմաններում։

Ես հասկանում եմ, որ դրանք անարդար են և իմ խնդիրն է այդ հարցի վրա ուշադրություն սևեռելը: Չէ որ հիմա ինձ ընդունում են որպես տղամարդ: Եվ հետաքրքիրն այն է, որ ուրիշ տղամարդիկ ավելի շատ են հակված լսել ինձ այս հարցերում:

Ներկայացնում եմ ձեզ մի ցուցակ, որտեղ նշվում է, թե մարդիկ ինչպես են փոխել իմ նկատմամբ իրենց վերաբերմունքն առանց որևէ տրամաբանական պատճառի:

1. Ես միանգամից դարձա հետաքրքիր մարդ, սարկազմով ու հումորով։

Նախկինում ինձ համարում էին լավագույն դեպքում սրամիտ, վատագույն դեպքում` լիրբ: Այժմ, երբ ես կարճ մազերով սպիտակամորթ տղա եմ, մարդիկ ինձ վերագրում են սրամտություն և ծիծաղում իմ կատակների վրա: Բայց ախր ոչինչ չի փոխվել: Դրա համար ես նույնիսկ կրկնել եմ իմ նախկին նյութերի մի մասը, որոնք նախկինում մարդկանց համար ծիծաղելի չէին թվում:

2. Ինձ ավելի լուրջ են վերաբերվում։

Ես մինչև հիմա զարմանում եմ մեծաթիվ մարդկանց վրա, ովքեր անմիջապես լռում են, երբ ես սկսում եմ խոսել: Հավատացեք, իմ գաղափարներն ավելի լավը չեն դարձել: Ես նույնիսկ փորձել եմ խանգարել լուրջ զրույցները, ասելով հիմարություններ, որպեսզի տեսնեմ թե ինչ տեղի կունենա: Եվ նույնիսկ դրանից հետո ինձ գնահատում էին բավականին բարձր:

3. Ինձ շատ հազվադեպ են ընդհատում ։

Լինելով կանացի մարմնում, ես սովորել էի, որ ինձ միշտ ընդհատում են և ես էլ սկսեցի մարդկանց հետ վարվել նույն կերպ: Ցավոք սրտի, դա իմ մեջ արմատավորվեց: Ես դեռևս նման կերպ վարվում եմ ժամանակ առ ժամանակ, չնայած դրա կարիքն այժմ չկա:

4. Ինձ ավելի շատ են վճարում։

Ապուցույցն իմ դրամապանակում է: Փաստացի և անհերքելի ապացույցը:

5. Ինձ համար շատ ավելի հեշտ է լինել աղքատ, քան ուրիշների համար։
Բացի այն, որ ինձ ավելի շատ են վճարում, աշխատանք գտնելն ավելի հեշտ է: Դա նման է ընկերոջն օգնելուն կամ դրա նման մի բանի:

6. Իմ հագուստը դարձել է ավելի պրակտիկ։

Ավելի որակյալ, ավելի երկար օգտագործելիէ դառնում հագուստը, ավելի քիչ արժե և քննարկման թեմա չի դառնում։

7. Ես միշտ ջրից չոր եմ դուրս գալիս։

Ես երբեք ոչ մի վատ բան չեմ արել, որպեսզի օգտվեմ “տղաները տղաներ են” արտահայտությունից: Բայց ես միշտ մոռանում եմ ղեկավարության հետ խոսելիս ուշադիր լինել։ Դպրոցում և իմ սկզբնական աշխատանքներում ես միշտ խնդիրներ էի ունենում ամենաչնչին բաների համար: Իսկ հիմա ես նման բան չեմ հիշում:

8. Ես այլևս պատասխանատու չեմ բռնաբարությունը կանխելու հարցում։

Ես հիշում եմ բռնաբարությունը կանխելու պրոֆիլակտիկայի բոլոր կանոնները, որոնք միշտ կենտրոնացած էին նրա վրա, թե ես ինչպես պետք է ինձ պահեմ, ուր գնամ , երբ գնամ և այդպես շարունակ: Հիմա արդեն ինձ այդ մասին ոչինչ չեն ասում: Նույնիսկ չեն ասում, որ չի կարելի ուրիշ մարդկանց նկատմամբ ուժ կիրառել:

9. Գիշերային զբոսանքից հետո տուն վերադառնալու իմ շանսերը բազմապատկվել են։

Եթե իհարկե չհանդիպեմ մեկին, ով պարզապես ցանկանում է ծեծել անցորդներին: Բայց դա արդեն ուրիշ հարց է: Այն, որ ես հիմա կարող եմ գիշերը առաջվանից ավելի շատ զբոսնել, որովհետև տղա եմ, փաստ է:

10. Երեկույթնեի ժամանակ ես այլևս պարտավոր չեմ ուշադիր լինել, թե ինչ եմ խմում։

Իհարկե ,եթե դա գեյ ակումբ չէ, որտեղ ամեն դեպքում կարելի է զգուշանալ: Բաժակիս պարունակությունն ինձ այլևս չի մտահոգում:

11. Անածանոթներն ու բոլոր մարդիկ այլևս ինձ խորհուրդ չեն տալիս ավելի շատ ժպտալ։

Նման բան դեռևս չի պատահել ոչ մի անգամ։

12. Անցորդներն այլևս չեն մեկնաբանում իմ մարմինն իրենց անցանկալի արտահայտություններով։

Կրկին պիտի նշեմ, որ վերջին ժամանակներում իմ հետ նման դեպք տեղի չի ունեցել։

13. Ինձ չի արգելվում մարմնիս վրա մազ ունենալ։

Էլ ինչ ասեմ, ինչ մեկնաբանեմ…

14. Ես ունեմ ծերանալու իրավունք։

Եվ ամենայն հավանականությամբ ինձ մեծ տարիքում կհամարեն ավելի գեղեցիկ ու փորձառու։

15. Ես կարող եմ ուտել, այն ինչ ցանկանում եմ։

Իրականում ես նիհար եմ, բայց մարդիկ ինձ այլևս չեն դատում այն բանի համար, թե ինչ եմ ուտում, երբ եմ ուտում: Նրանք ինձ ընդհանարապես չեն հարցնում ,թե արդյոք արժե դա ուտել, թե ոչ:

16. Իմ աշխատանքային ընդունակություններն ավելի կարևոր են ,քան իմ արտաքին տեսքը։

Երբ ես աշխատում եմ տեղական համերգներին, ես հագնում եմ ջինս և սպորտային բլուզ: Եվ դա ոչ մեկին չի խանգարում: Ամեն ինչ կախված է իմ աշխատանքի որակից:

17. Պոռնոֆիլմերի մեծ մասն արտադրվում է ինձ համար։

Ավելի ճիշտ այն տղաների համար, ովքեր ինչ որ սեռական հետաքրքրություն ունեն կանանց նկատմամբ: Նույնիսկ լեսբիական պոռնոն շատ հաճախ ուղղված է տղամարդկանց տեսանկյունին։

18. Սպիտակամորթ միջին տարիքի տղամարդիկ ինձ ընդունում են որպես իրենց լավագույն ընկեր։

Հատկապես երբ ես հագնում եմ շալվար և կապում փողկապ: Ես ապշած էի, թե որքան անծանոթներ էին զրուցում ինձ հետ, պարզապես “հայրաբար”: Նրանց ժպիտը տաքանում է, աչքերը փայլում են, և նրանք կարծես ցանկանում են փոխանցել ինձ իմաստություն, որ ես չեմ էլ մտածում այն խնդրելու մասին: Ես կարծես ավտոմատ կերպով դառնում եմ իրենց հայրիշխանկան պրոտեժեն կամ նման մի բան:

19. Ես կարող եմ լինել խաղամոլ, չվախենալով վիրավորանքներից ու ստորացումներից։

Խաղային արդյունաբերությունը դա նախկինի պես տղամարդկանց աշխարհն է: Կանացի պերսոնաժները կին խաղացողների հետ միասին շատ հաճախ սեքսուալիզացված են և բռուտալիզացված, եթե իհակե խաղում առկա են:

20. Իմ հարմարավետությունն ավելի կարևոր է, քան ուրիշ որևէ մեկինը։

Ոչ մեկն այլևս չի սպասում, որ ես իր համար ինչ որ բան կզոհաբերեմ։

21. Ես հիմա ավելի քիչ եմ կրում սեքսուալ պատասխանատվություն ։

Հիմա ես կարող եմ զբաղվել սեքսով որքան ցամնկանամ և ում հետ ցանկանամ։

22. Ես կարող եմ տրանսպորտում շատ տեղ զբաղեցնել։

Եթե ես հասարակական տրանսպորտում շատ փռված եմ նստում, ոչ ոք ինձ չի խնդրում հավաքվել: Մարդիկ իրենց պահում են այնպես, կարծես ես ունեմ դրա իրավունքը /Ես նման կերպ վարվել եմ միայն փորձի համար/։

23. Ես այլևս ”փափուկ” սեքսիզմի օբյեկտ չեմ։

Ինչ որ մեկի համար սուրճ գնելու, սենյակը զարդարելու և երեկույթից հետո զարդարած սենյակը մաքրելու խնդրանքներն արդեն անցյալում են մնացել։

24. Մարիդկ համոզված են, որ իմ բոլոր հաջողությունները ձեռք են բերվել միմիայն իմ ճարպկութան շնորհիվ։

Ես շատ եմ աշխատել: Դա ճիշտ է: Բայց ես նաև եղել եմ հաջողակ, ինձ օգնել են: Մարդիկ ալևս չեն կասկածում, որ ինձ պետք է գովել և չեն ենթադրում, որ այն ամենն ինչ ես ունեմ, ունեմ քարտ խաղալու շնորհիվ: Իմ բոլոր հաջողությունները ինչ որ ձևով դարձել են միայն իմը։

25. Ես կարող եմ ասել ամենահիմար բաները, որ կարող եմ ենթադրել։

Եվ մարդիկ նախկինի պես կմտածեն, որ ես ճիշտ եմ: Լուրջ: Ես բազմիցս արել եմ նման փորձեր: