The ScREenery-ն խթանում է արվեստը ոչ սովորական տարածքներում․ ֆիլմերի ցուցադրություններ

Հայ Ֆեմինիստը զրուցել է Լեսլի Դիասի հետ, ով հրաշալի մարդ է և իր PhD-ն անում է ներգաղթյալների խնդիրների թեմայով։  Ահա թե ինչ մեզ նա պատմեց The ScREenery նախագծի մասին։ 

THE SCreENERY’s facebook page

ՀայՖեմ: Ի՞նչ է ScREenery-ն։

Լեսլի Դիաս: THE SCreENERY-ն պարզ համայնքային նախագիծ է, որը գործում է Հայաստանում, բայց դրանով չի սահմանափակվում։ Նախագծի շրջանակներում կամավորները կազմակերպում են տարատեսակ ֆիլմերի և ժամանակակից արվեստի անվճար ցուցադրություններ, որոնք նպատակ ունեն խթանելու արվեստը ոչ սովորական տարածքներում։


Ինչպե՞ս է ծնվել նախագիծը ստեղծելու մտահղացումը։ 
2011 թվականին մոտ 6 ընկերներով
որոշեցինք  օգտագործել  այն տարածքը, որը գտնվում է “շաբլոն դարձած” կենտրոն համայնքից դուրս։ Որոշեցինք ցուցադրություններ անել ամենահետաքրքիր տարածքում, որտեղ տեղի են ունենում ամենատարօրինակ մշակութային հավաքները։ 
 Սովորաբար քաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումները թանկ արժեն, բացի այդ թույլ չեն տալիս այլ թաղամասերի բնակիչներին մասնակցել դրանց, այդ պատճառով դրանց մասնակցում են հիմնականում կենտրոնում բնակվող զբոսաշրջիկները կամ դրամական միջոցներից դժգոհություն չունեցող անձինք։ Այլ խոսքով՝ մեր թիմը որոշեց արվեստը բերել “մեր թաղ”։

Ովքե՞ր են կամավորներն, անդամները կամ ովքե՞ր են իրենց լուման ներդնում նախագծում։

Անկեղծ ասած անդամները մշտապես փոփոխվում են։ Չնայած մշտական 3-6 ակտիվ անդամներից բաղկացած խումբ կա, որն ամեն պահ պատրաստ է կազմակերպել հաջորդ միջոցառումը։ Երևանում 3 հիմնադիր անդամներ են՝ երկու հայաստանցիներ և մեկ ամերիկացի՝ ես։

Որևէ ֆինանսական աջակցություն ստանո՞ւմ եք։ 
Մենք ստանում ենք միայն հանգանակություններ։ Ամենակարևորն է, որ մեզ տրամադրել ցանկանան տեխնիկական սարքավորումներ տվյալ միջոցառման համար, այսինքն՝ պրոյեկտոր, համակարգիչ, կտորից էկրան։ Կամավորները մշտապես մեզ նվիրում են նաև իրենց շապիկները, աէրոզոլ ներկեր,որոնց վրա մենք նկարում ենք մեր լոգոն, ինչպես նաև ադի-բուդի՝ ֆիլմերի դիտման ժամանակ ուտելու համար, կամ էլ ադի բուդու “այանք” (ձեթ, եգիպտացորեն՝ մենք պատրաստում ենք տանը)։ Ամենաշատը նրանք մեզ նվիրաբերում են իրենց ժամանակը և ամեն անգամ աշխույժ մթնոլորտ է ստեղծվում։ 


Ո՞րն է այս նախագծի բուն նպատակը։ 
Նախագծի նպատակն ի սկզբանե եղել է այն, որ փորձել ենք արվեստը հասանելի դարձնել մարդկանց, ովքեր պարտադիր կերպով չեն այցելում թատրոններ, կինոթատրոններ կամ թանգարաններ։ Բուն գաղափարն է՝ այո,՛ հնարավոր է ցուցադրել ֆիլմ կամ որևէ արվեստի գործ ասենք տան դրսի պատին, քան թե ինչ-որ ինստիտուցիոնալացված հիմնարկում կամ շենքում։ Սա ավելի մեծ հնարավորություն է ստեղծում արվեստը բերել մարդկանց, այլ ոչ թե մարդկանց՝ արվեստին։
Իսկ ովքե՞ր են նախագծի միջոցառումներով հետաքրքրվողները։ 
Հետաքրիր է, որ դա կախված է այն տեղից որտեղ կազմակերպվել է միջոցառումը։ Չնայած նրան, որ հեշտ է տեղաշարժվել Երևանում, ամեն դեպքում մարդիկ հակված են շրջելու միայն այն հատվածում որտեղ բնակվում են, դա կարող է լինել այգի, սրճարան կամ որևէ այլ վայր։ Այդպիսով, մենք մշտապես տեղափոխվում ենք բակից բակ, որպեսզի մեր միջոցառումները գտնեն իրենց մասնակիցներին և ավելի բազմազան մասնակիցների խումբ ունենանք։ 
 
THE SCreENERY’s facebook page
Որքա՞ն ժամանակ է գործում եք։ 
Բոլոր միջոցառումները սկսվել են 2011-ի մայիսից։
Ի՞նչ է The ScREenery-ն քեզ տվել։ 
Այն ինձ ծանոթացրել է այնպիսի արվեստի, որին ես անձամբ չէի ձգտի առնչվել։ Ահա՛ թե ինչու եմ ես փորձում մշտապես ակտիվ լինել միջոցառումներում, քանի որ կարևոր եմ համարում, որ մարդիկ այնպիսի բաներ բացահայտեն, որոնց սովորաբար չեն ձգտում կամ դրանցով հետաքրքրվում։ Ինչպե՞ս կարող ես գտնել ինչ-որ ֆիլմ, որի մասին երբեք չես լսել, կամ ինչպե՞ս կարող ես փնտրել ինչ-որ երաժշտի կամ արվեստագետի, որի անունը չգիտես։Ի՞նչ կասես ընթերցողներին։ 
Դուք կարող եք մեզ մոտ կազմակերպել հետաքրիր միջոցառումներ, միայն թե դրանք պետք է պարտադիր լինեն անվճար և նախատեսված լինեն հանրության համար։ Ազատ կարող եք օգտվել մեր սարքավորումներից։ Ներկայիս կամավորները մշտապես ոգևորված սպասում են նոր շարժառիթների, մտահղացումների, հետաքրքիր ֆիլմերի և արվեստի գործերի ցուցադրությունների։ Շնորհակալ ենք, որ հետաքրքրվեցիք մեզանով։THE SCreENERY-ին առնչվող հղումներ:
thescreenery.tumblr.com