Ճանաչեք տղամարդկանց հնարքները` կանանց մանիպուլյացիայի ենթարկելու համար

Ցանկանալով գրավել հաջողակ և լավագույն տղամարդուն, կանայք դիմում են տարբեր հնարքների: Սակայն նման հնարքների դիմում են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ:

Հարց.  ինչի՞ համար: Իսկ ինչի՞ համար են հնարել Պիկապը: Որպեսզի հնարավորություն լինի սեքսուալ բավարարվածություն ստանալ այն կանանցից, ովքեր գրավում են տղամարդկանց:

Գոյություն ունեն տղամարդկանց կողմից կանանց մանիպուլյացիայի ենթարկելու մի քանի հնարքներ.

  1. Վեճից խուսափել կամ փոխել թեման

Երբ տղամարդը չունի փաստարկներ, որպեսզի պաշտպանի իր ճշմարտացիությունը, նա խուսափում է  վեճից: Քանի որ կինը ձգտում է  հարթել կոնֆլիկտը, քննարկելով այն տղամարդու հետ, որն իրականում խուսափում է  ցանկացած տեսակի խոսակցություններից, տղամարդը կնոջը որպես  հիստերիկ է ներկայացնում, այդպիսով արդարացնելով իրեն: Կա առճակատումից խուսափելու ևս մեկ միջոց. փոխել խոսակցութան թեման: Եթե կինը «խայծը կուլ չտա», ապա նա նորից կհամարվի հիստերիկ, հակառակ դեպքում տղամարդը նրան հիմար կհամարի:

  1. «Իսկ դուք իրականում լրիվ ուրիշ եք»

Նման խոսքեր կարելի է լսել տղամարդուց, ով չի հասել իր նպատակին պարզ միջոցներով: Քանի որ կինը ցանկանում է  ուրիշների աչքում լավը երևալ, նա հուզվում է, լսելով. «Ես բոլորին ասում էի, որ դու ինձ հասկանում ես, սակայն  դու լրիվ ուրիշ տեսակի  դուսր եկար»: Այս խոսքերը ազդում են հատկապես այն ժամանակ, երբ տղամարդը պատրաստվում է  հանդիպել հենց այն մարդկանց հետ, ում  մոտ գովել է  կնոջը: Եվ ուրիշների աչքից չնկնելու համար, կինը համաձայնվում է տղամրդու հետ: Իսկ նա շատ էլ ուրախ է, քանի որ հասել է իր նպատակին:

  1. Կարդալ կնոջ մտքերը

Երբ տղամարդը  սկսում է մանիպուլյացիայի  ենթարկել  ձեզ, նա անհավանական կերպով դառնում է  մի էքստրասենս, ով  ունակ  է կարդալու  ձեր մտքերը:  Նպատակին հասնելու համար, նա ասում է. «Դու գիտե՞ս, որ դա ճիշտ չէ»  և այլն: Ինչ լավ կլիներ, որ տղամարդիկ իրոք կարդային կանանց մտքերը, որպեսզի նրանց համար ինչ- որ հաճելի բան անեին: Թերևս՝ ոչ: Եթե ձեր ընկերը սկսում է խոսել այն մասին, թե ինչ եք մտածում կամ զգում դուք տվյալ հարցի վերաբերյալ, նա պարզապես փորձում է «ծրագրավորել» ձեզ, այսինքն` ստիպել ձեզ անգիտակցաբար մտածել հենց այնպես, ինչպես իրեն է հարկավոր: Նույնիսկ, եթե դուք սկզբում հակառակեք, ապա ավելի ուշ կնկատեք, որ իսկապես մտածում եք այնպես, ինչպես նա է ձեզ ասել: Բայց հիշեք, որ դա մաքուր մանիպուլյացիա է:

  1. «Ես քեզ սիրում եմ»

Նման արտահայտությունը հաճախ հնչում է  հարաբերությունների նախնական ստադիայում, անկողնու  ճանապարհին կամ արդեն դրա մեջ: Կնոջ համար դա ամենացանկալի արտահայտությունն է: Իսկ տղամարդու համար դա նշանակում է . «ժամանակն է, որ մենք քնենք իրար հետ»: Բայց տղամարդը այդ արտահայտությունն անում է միայն կնոջ գիտակցությունը մթագնելու և իր ցանկացածը ստանալու համար:

  1. Մեղքի զգացում

Մեղքի զգացման նկատմամբ ավելի մեծ հակվածություն ունեցող կանայք չեն կարող մերժել սեքսով զբաղվել տղամարդու հետ, ով մի ամբողջ երեկո կամ շաբաթ գեղեցիկ անակնկալներ է մատուծել, ծաղիկներ նվիրել և տարբեր միջոցներով փորձել երջանկացնել իր ընտրյալին: Երբ տղամարդը առանց ուղիղ առաջարկ անելու ձեզ մոտեցնում է  անկողնուն, իր ճանապարհը հարթելով տարբեր միջոցներով,  նա  այդպիսով անհնարին է  դարձնում ձեր հետադարձ ճանապարհը: Ինչո՞ ւ: Որովհետև դուք ձեզ մեղավոր կզգաք այն բանի համար, որ շնորհակալություն չեք հայտնել նրան:

  1. Դու միակն ես՝ այսքան լավը

Տղամարդկանց  կողմից մանիպուլյացիայի   միջոց են նաև նման արտահայտությունները, ինչպես  «դու միակն ես՝ այսքան լավը», «միայն դու ես ինձ հասկանում» և այլն : Այսինքն, նա, ձեզ պատմում է  տխուր պատմություններ իր սիրային և առօրյա կյանքից  և հանկարծ իրեն զգում է շատ թեթևացած ու հանգիստ: Ինչո՞ւ, որովհետև դուք նրան լսեցիք, հասկացաք, աջակցեցիք և արեցիք ամեն ինչ, բացի նրանից, ինչ նա իրականում սպասում էր ձեզանից: Եվ հիմա նա փորձում է ձեզ դարձնել «»անկրկնելի” ամեն ինչում, որպեսզի  դուք ցանկանաք դառնալ «միակը» նրանում, ինչ նա ձեզանից  ցանկանում է:

  1. Լավագույն ընկերներ

Եթե տղամարդու մոտ չի ստացվում, ձեզանից միանգամից ստանալ այն, ինչ նա ցանկանում է,  նա դա կանի ձեր ընկերը դառնալու միջոցով: «Իսկ ինչո՞ ւ կորցնել հաճելի մարդուն»,- կասի նա, պատճառաբանելով իր առաջարկը: Եվ եթե դուք համաձայնեք, ապա հետագայում նա կսպասի հարմար պահի, որպեսզի հասնի իր նպատակին, երբ դուք մասնակիորեն կամ ամբողջովին  կկրոցնեք ձեր զգոնությունը: Դա տեղի կունենա կամ այն ժամանակ, երբ դուք բաժանվեք ձեր սիրելի մարդուց, կամ երբ ձեր «ընկերը» մի լավ կխմի ու կասի, որ սիրում է ձեզ, որ դուք շատ նման եք իր առաջին սիրուն, ինչպես է նա տանջվում, և որ վաղուց դուք իրեն դուր եք գալիս:

Գոյություն ունեն կանանց մանիպուլյացիայի ենթարկելու շատ այլ մեթոդներ, սակայն բոլոր դեպքերում հիմքը նույնն  է՝ խաղալ ձեր պարտքի զգացողության, մեղքի զգացողության, բնազդի կամ լավագույնը լինելու ցանկության վրա: Եթե դուք չգիտեք տղամարդը ձեզ մանիպուլյացիայի է ենթակում թե ոչ, սակայն նրան ամբողջությամբ չեք վստահում, բաժանվեք նրանից:

Լուսանկարի աղբյուրը՝ karenhancock.files.wordpress.com