Ոչ կին, ոչ տղամարդ. Ֆրանսիայի դատարանն ընդունել է “Միջին սեռի” առկայությունը

Այսուհետև Ֆրանսիայում  որևէ ադմինիստրատիվ թերթիկ լրացնելիս, այն սյունակում, որտեղ դուք սովորաբար նշո ւմ եք ձեր սեռը, սովորական դարձած “արական” և “իգական” սեռերի կողքին դուք կարող եք հանդիպել նաև “միջին” սեռ սյունակի: Առաջին անգամ Ֆրանսիայում  դատարանը ընդունել է “միջին սեռի” առկայությունը: Դատարան  դիմել է 64-ամյա մի տղամարդ, ով ցանկացել է մնալ չբացահայտված:

 

Ծնողները նրան տվել են տղմարդու անուն, և իր կյանքի 64 տարիների ընթացքում նրան համարել են այդպիսին: Սակայն իր ողջ կյանքի ընթացքում, նա, իսկ այժմ ավելի ճիշտ կլինի ասել -այն-, այդպիսին իրեն չի համարել: Տղամարդու մարմնում կյանքը նրա համար եղել է իսկական տանջանք: Ինչպես նշում է  տվյալ անձի փաստաբանը,  իր պաշտպանյալը ոչ կին է և ոչ էլ տղամարդ:

Փստաբան Միլա Պետկովայի այցելուն ծնվել է թերզարգացած սեռական օրգանով, և  ողջ կյանքի ընթացքում բժիշկները չեն կարողացել որոշել նրա սեռը: Նման դեպքեր բժշկության մեջ հայտնի են, սակայն պատճառները մնում են դեռևս անհայտ:

2015թվի  հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Թուրա քաղաքի դատարանը կայացրեց որոշում, որը անձին թույլ է տալիս   բոլոր փատաթղթերում իր սեռը փոխել և գրել “միջին”: Դատարանի որոշումն ընդունվել էր դեռևս օգոստոսի 20-ին, սակայն հրապարակվել է միայն հիմա: Եվ չնայած դատախազը հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը, հայցը մեծ արձագանք է գտել, և այժմ նման հայցերի թիվը կարող է ավելանալ: