Իտալիայում կրկին կլսվի 300 տարի առաջ կախարդության համար խարույկ բարձրացված կնոջ գործը

Իտալիայի դատարանը կլսի Մարիա Բերտոլետտի Տոլդինիի գործը, ում 1716թվին , Բրենտոնիկո գյուղում  կախարդության մեղադրանքով այրել էին խարույկի վրա:

Տեղի պատմաբանների վկայությամբ  60 -ամյա Մարիա Բերտոլետտի Տոլդինին եղել է անսովոր կին: Նա այրի էր և չուներ երեխաներ: Նա երկրորդ անգամ ամուսնացել է 1715թվի  օգոստոսին, իր ձերբակալությունից առաջ:

Փաստաթղթերի համաձայն, նրան մեղավոր են ճանաչել անպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք են` երեխաների սպանություն, տեղի խաղողագործներին վնասի պատճառում և հերետիկոսություն ու աստվածուրացություն տարածելու  մեջ:

Նրան նույնիսկ մեղադրել են այն բանում, որ 5 տարեկան երեխային գցել է եռացող պանրով լի կաթսայի մեջ: Տոլդինիին հասարակության աչքի առջև գլխատել են ու վառել այն վայրում, որտեղ ներկայումս գտնվում է Բրենտոնիկո այգին: Տեղի Մշակույթի նախարար` Կվինտո Կանալին փորձում է  հասնել այն բանի, որ այն ժամանակվա օրենքներին ծանոթ մարդիկ անցկացնեն գործի կրկնակի լսում, նաև “պայքարի մեջ մտնեն Եվրոպայի պատմության դաժան շրջանի հետ և զրկեն այդ շրջանը “ֆոլկլյորային ռոմանտիզմից”:

Նա համոզված է, որ տեղի է ունեցել անարդար սպանություն: Պատմաբան` Կառլո Անդրեա Պոստինգերը, ով ուսումնասիրել է տվյալ ժամանակահատվածի փաստաթղթերը, հայտարարել է, որ Տոլդինիին կախարդության մեջ մեղադրելու վերաբերյալ շատ բան հատնի չէ: Սակայն նա  ենթադրել է, որ ինչպես և շատ այլ կանայք, վերջինս  դարձել է իր ընտանիքի և մտերիմների վեճի զոհը:

Նրան ավելի շուտ մեղարել են “երեխա չունեցող այրի” –ի կարգավիճակի համար: Տոլդինին այդ շրջանում կախարդության մեջ մեղադրված կանանցից վերջինների թվում էր: Պատմաբանների մեծ մասը կարծում է, որ  Եվրոպայում 15-ից մինչև 18-րդ դարի սկիզբը կախարդության մեղադրանքով սպանվել է 60-ից 60 հազար մարդ, որոնց մեծամասնությունը եղել են կանայք: Կանանց շատ հաճախ տանջում էին և ստիպում ընդունել իրենց մեղքը և մեղադրել նաև ուրիշներին: