Իրավապահները ՄԱԿ-ին ներկայացրել են հյուսիսկովկասյան հանրապետություններում կանանց իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց

ՄԱԿ-ին ներկայացվել է որոշ հյուսիսկովկասյան հանրապետությունների ավանդական հասարակություններում կանանց վիճակի մասին այլընտրանքային զեկույց:

Զեկույցը կազմել են Chechnya Advocacy Network (CAN) ցանցի իրավապաշտպան կազմակերպությունները , «Правовая инициатива по России» (ПИР)-ի հետ միասին: “ПИР”-ի կայքէջում հրապարակված հաղորդման համաձայն, զեկույցում ներկայացված են Ռուսաստանում  կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի պահպանման կապակցությամբ իրականացված մոնիտորինգի տվյալները:

Հաշվետվության մեջ ներկայացված է չորս հիմնական խնդիր. Չեչնիայում կանանց ու աղջիկների  հագուստի մեջ կրոնական օրենքների կիրառումը, ընտանիքում և  ամուսնության ժամանակ կանանց  նկատմաբ կիրառվող խտրականությունը, բռնությունը կանանց նկատմամբ և ավանդական մեթոդները, որոնք վնասում են կանանց:

Հաշվետվությանը կցված են մի քանի գործերի պատճեներ, որոնք գտնվում են Երոպայի Մարդու իրավունքների Դատարանի քննության ներքո: Որպես օրինակ բերենք  ազգությամբ ինգուշ`Բալխոյեվայի գործը . Վերջինիս բռնությամբ ամուսնացնելուց երկու ամիս անց, աղջիկն ընկել է կոմայի մեջ: Զեկույցում առկա է նաև մեկ այլ  գործ Չեչնիայից, որի համաձայն, այդ հանրապետությունում կանայք շատ հաճախ հանդիպում են մի խնդրի, երբ ամուսնու մահից հետո իրավունք չունեն դաստիարակել իրենց երեխաներին:

 

“Այս իրավիճակի պատճառը   ավանդական նորմերն են, որոնց համաձայն, ամուսնալուծությունից հետո երեխաների խնամակալ կարող է հանդիսանալ միայն  հայրը , իսկ հոր մահից հետո` նրա ընտանիքը”.- ասված է զեկույցում: