Ադրբեջանում լեսբուհիները լուսանկարվել են մզկիթի դիմաց համբուրվելիս

Համացանցում հայտնվել է Ադրբեջանցի երիտասարդ կանանց համարձակ ֆոտոշարք, որում նրանք համբուրվում են մզկիթի և այլ հանրային վայրերի դիմաց, գրում է baku.ws կայքը։

Նրանք համբուրվել են Միլլի մեջլիսի, մզկիթի և Կրակի շենքերի դիմաց։ Ֆոտոշարքը հեղինակել է Ադրբեջանի մայրաքաղաքում գործող Peace for LGBTQ կազմակերպությունը, որը զբաղվում է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։

«Լուսանկարները դիտարկվում են որպես բողոքի քայլ Ադրբեջանում հոմոֆոբիայի դեմ, որը շարունակվում է տարիներ շարունակ։ Չնայած նրան, որ մարդիկ փորձում են մեզ չտեսնելու տալ, միևնույնն է մենք գոյություն ունենք և ունենք իրավունքներ՝ այնպես ինչպես Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի։ Մեզ համար դժվար և վտանգավոր էր այս ֆոտոնախագիծն իրականացնել, սակայն չնայած բոլոր դժվարություններին մենք դա արեցինք»,- հայտարարել է կազմակերպության ղեկավար Գյուլնարա Ազիմզադեն։

LesbianAzeri_Z53_2 LesbianAzeri_Z53_3