Աբորտների կողմնակիցները հավաքվել են Արգենտինայի տաճարի մոտ

Կիրակի օրը  աբորտների կողմնակից մի խումբ  քաղաքացիներ փորձել են անարգել անցնել Արգենտինայի Մարդ Դել Պլատա քաղաքի կաթոլիկ եկեղեցին: Ցուցարարները քարեր և դատարկ շշեր են նետել աղոթողների ուղղությամբ:

Ֆեմինիստուհիները ցուցադրել են իրենց մերկ կուրծքը, որի վրա գրված է եղել . “Ես աբորտ եմ արել”, “Ես ընտրություն եմ արել”: Հոկտեմբերի 11-ին նրանք մոտեցել են եկեղեցուն, գոչելով “Եկեղեցին դա հիմարություն է, եկեղեցին դա բռնապետություն է”:

Ոստիկանությունը շրջապատել է տաճարը և դրա շուրջ տեղակայել արգելապատնեշներ: Սակայն  աբորտների կոմղնակիցներին հաջողվել է կոտրել արգելապատնեշները, ինչին ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազ բաց թողելով և  ռետինե փամփուշտներով:

«ArgentinosAlerta» պրոլայֆ կազմակերպության նախագահ` Մարտին Պարտիտոյի հավաստմամբ, ֆեմինիստուհիներին հաջողվել է Կանանց Ազգային խաղաղ Կոնգրեսը վերածել աբորտները պաշտպանող հանրահավաքի: Ինչպես հաղորդում է  ակտիվիստը, ոստիկանությունն առաջին անգամ է միջամտել նման դեպքի, ինչը համարվում է  դրական նշան: “նՆման ակտիվիստները պայքարում են կանանց իրավունքնեի համար, սակայն ,չգիտես ինչու չեն ընդունում կրոնական հավատալիքի ազատությունը”,- ասել է Պարտիտոն:

Նման դեպքեր Ագենտինայում տեղի են ունեցել նաև նախկինում: Այսպես, 2013 թվի նոյեմբերին, մի խումբ երիտասարդներ խախաղ կերպով պաշտպանում էին Սան Խուան դե Կույո քաղաքի տաճարը: Իսկ հարձակվող ֆեմինիստուհիները թքում էին նրանց վրա, ծեծում և  ներկ լցնում: