Ի՞նչ անել, որ դաշտանդ չխոչընդոտի քեզ տղամարդ զգալուն

Շատ տրանսգենդեր տղամարդիկ իրենց անհանգիստ են զգում երբ իրենց մարմնի կենսագործունեությունն այնպես չի ընթանում ինչպես ցանկալի կլիներ:  Այս անհանգստությունը հատկապես ապրում են այն տղամարդիկ, ովքեր չեն հեռացրել իրենց դաշտանի համար պատասխանատու օրգանները կամ հորմոններ չեն ընդունում, ինչը կդադարեցներ ցիկլը: Այնուամենայնիվ, անհանգստանալու կարիք չկա, չէ՞ որ տղամարդ զգալու համար մարմինը քիչ դեր է խաղում:

Ձևացրեք, որ վնասվել եք

Այո, կես կատակ-կես լուրջ: Այդքան մի կենտրոնացեք դաշտանի վրա որպես կանացիության խորհրդանիշ: Բոլոր տղամարդիկ էլ արյուն են տեսնում իրենց կյանքի տարբեր փուլերում: Պատկերացրեք, որ վիրավորվել եք` դա պարզապես արյուն է, այնպես ինչպես կքերծվեր մարմնի այլ մաս:

tumblr_nc816dmuai1sg5tffo1_1280

Եթե ցավոտ զգացողություններով է զուգորդվում` դեղեր խմեք

Մի արհամարհեք մարմնի պահանջները, եթե այն խնամքի կարիք ունի, խնամեք այն առանց ատելության կամ զզվանքի:

Տամպոններն իսկապես կարող են ամեն ինչ փոխել

Եթե այսքան ժամանակ տամպոններից չեք օգտվել, այնպայման փորձեք: Չնայած նրան, որ ՀՀ-ում մի փոքր թանկ են, այնուամենայնիվ դրանք ճիշտ կրելիս բոլորովին զգացնել չեն տալիս: Դա է պատճառը, որ դաշտան տեսնող անձինք հաճախ մոռանում են այն փոխել:

Այո, այն կարող է տղամարդկությունն ավելացնել

Իսկապես արժե կամքի ուժի և ինքնատիրապետման ներուժ ունենալ դրա հետ հաշտվելու համար: Ձեր մարմնի այն հատվածը, որը չպետք է գոյություն ունենար արնահոսում է, ինչքան ուժ է պետք դրա հետ ապրելու համար` իսկական տղամարդկություն:

Հիշե’ք, ձվարանները չեն, որ պետք է սահմանեն ձեր տղամարդկությունը

Եթե ձվարանը չէ, որ կնոջը կին է դարձնում, ապա ձվարանը չէ, որ տղամարդուն կարող է կին դարձնել: Դուք տղամարդ եք ու երբեք մի թույլ տվեք ձեզ ատելու ձեր մարմինն ինչ որ օրգանի համար: