Սիրային հարաբերությունների անարխիա. ազատություն

 

Սերն առատ է, իսկ յուրաքանչյուր հարաբերություն՝ եզակի

Հարաբերությունների անարխիան կասկածի տակ է դնում այն գաղափարը, որ սերը որոշակի քանակով ռեսուրս է, որը կարող է սահմանափակվել միայն մեկ զույգի շրջանակներում։ Դուք հնարավորություն ունեք սիրելու ավելի քան մեկ մարդու։ Մեկ հարաբերությունը և սերը որևէ անձի նկատմամբ չի նվազեցնում կամ խեղդում մյուսի նկատմամբ առկա սերը և հարաբերությունը։ Մի՛ դասակարգեք և մի համեմատեք մարդկան և նրանց հետ հարաբերությունները միմյանց հետ, այլ գնահատեք անհատին և փայփայեք նրա հետ ունեցած հարաբերությունը։ Կարիք չկա, որ մեկ մարդ համարվի և կոչվի միակը կամ կարևորը, որպեսզի հարաբերությունները լինեն իրական և լիիրավ։
Յուրաքանչյուր հարաբերություն անկախ է և ձևավորվում է ինքնուրույն և ինքնագիտակից անհատների միջև։

Սեր և հարգանք՝ տիրանալու կամ մյուսի նկատմամբ իրավունքներ ունենալու փոխարեն

Երբ որոշեք կառուցել ձեր հարաբերությունները միմյանց անկախությունն ու ինքնորոշումը հարգելու վրա, այլ ոչ թե մեկը մյուսին թելադրելու և տիրանալու վրա, հարաբերությունները երջանկություն կբերեն երկուսին։ Ձեր զգացմունքներն անձի նկատմամբ և միասին անցկացրած ձեր կյանքն ու տարիներն իրավունք չեն տալիս ձեզ հրամայելու և վերահսկելու զուգընկերոջը/զուգընկերուհուն, ինչը ցավոք «նորմալ» է համարվում ներկայիս հասարակությունում։ Ուսումնասիրեք և բացահայտեք, թե ինչպես կարող եք միմյանց հետ հարաբերվել առանց անձնական սահմաններն ու ազատությունները սահմանափակելու։ Հեռու մնալով հրամայելուց և պահանջներ ներկայացնելուց դուք ցույց կտաք, որ իսկապես սիրում եք մյուսին և հարգանքը փոխադարձ է։

Սահմանեք ձեր արժեքները, որով կշարժվեն ձեր հարաբերությունները


Ինչպես եք ցանկանում, որ ձեզ վերաբերվեն։ Որոնք են ձեր սպասումները հարաբերություններում։ Ինչպիսի մարդկանց հետ կցանկանայիք հարաբերություններ ունենալ։ Կանոններ և խոստումներ մի սահմանեք։ Գտե՛ք ձեր արժեքները, որոնք փոխադարձ են և պահպանեք դրանք։ Եթե դրանք փոխադարձ ընդունելի են և չեն սահմանափակում իրար, դրանք հիանալի հարաբերությւոնների գրավականն են։Հետերոսեքսիզմը տարածված և ընդունված է, սակայն դա չի նշանակում դուք էլ պետք է հետևեք դրան

Երբեք մի մոռացեք, որ հասարակությունում կան արդեն սահմանված կանոններ, որոնք դուք չեք որոշել, այլ դրանք որոշել են ձեր փոխարեն և սպասում են, որ դուք դրան ենթարկվեք և պահպանեք «նորմալ» հարաբերություններ։ Ազատ սիրային հարաբերությունները, հարգանքը, ազատությունը չսահմանափակելը չեն համապատասխանում հետերոսեքսիզմին։ Հետերոսեքսիտ հասարակությունները սահմանում են, որ իրական և միակ ճիշտ հարաբերությունները կնոջ և տղամարդու միջև են, հետևաբար ավելի բարձր են, որը սակայն սահմանափակում է յուրաքանչյուր անձի ինքորոշման և ընտրելու հնարավորությունը։ Հիշե՛ք, դուք եք ձեր մարմնի տերը և դուք եք որոշում ինչպես և ում հետ հարաբերություններ կառուցեք։
Մի՛ վախեցեք ազատությունից

Լինել ազատ, ընմբոստ, ինքնաբուխ, չկաշկանդվելով և արտահայտելով սեփական ցանկություններն ամենամեծ ազատությունն է, որը ոչ ոք ձեզնից չի կարող վերցնել, չնայած նրան, որ հասարակությունը մշտապես փորձում է պատժել ձեզ ազատության համար։ Հիշե՛ք հարաբերությունը կարող է բերել հիասթափություն և երջանկություն, սակայն ազատությունն ամենամեծ երջանկությունն է։Վստահություն կառուցեք

Ընտրելով չխոսել և չհասկանալ սիրելի մարդուն/մարդկանց դուք վտանգի տակ եք դնում ձեր վստահությունն այդ մարդու/կանց հանդեպ։ Մշտապես զրուցեք և քննարկեք ձեր վախերը, կասկածները, մտքերը և անինքնավստահությունը։ Ստեղծեք բարի հարաբերություն, որտեղ յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտվելու և լինելու մշտապես սիրված և աջակցված։ Մի՛ ստեք, խոսե՛ք և պատմե՛ք։Սեռական կյանքը կարևոր է

Երբեք մի սահմանափակեք ձեր սեռական ազատությունը։ Հասարակությունը բազմապիսի ձևեր է գտել կառավարելու և կաշկադնելու սեռական ազատությունը, որը միայն դրական բավարարվածություն է բերում մարդուն՝ հոգեպես և ֆիզիկապես։ Զբաղվե՛ք սեքսով։ Ավելի՛ն, զբաղվեք սեքսով ում հետ ուզում եք և ինչքան ուզում եք։ Եթե ցանկություն ունեք հարաբերություններ կառուցել մեկից ավելի մարդկանց հետ դա ձեր մարմինն է և ձեր որոշումներն են։ Սակայն մի մոռացեք, որ ստելով ազատ հարաբերությունները դառնում են դավաճանություն, որն անընդունելի է։Անդի Նորդգրենը Շվեդիայում 2006-ին տպագրել է սիրային հարաբերությունների մասին աշխատություն, այս հոդվածը դրվագ էր նրա աշխատությունից։