ԱչքերԸդ կփակես լեզուդ կկծես բերանիդ մեջ խունկ կլցվի

ես անցորդ եմ
իսկ դու մշտական կանգնած
նույն տարածքում, չնայած
ոտքերիդ տակ քարերը
լուռ սղում են դեպի երկրագնդի
աջ կողմ
որ դու ծռվես ու ծռվես
մինչև որ շուռ գաս գլխիդ
ու արյունը տա ուղեղիդ
աչքերըդ կփակես
լեզուդ կկծես
բերանիդ մեջ խունկ կլցվի
քո շուրջ կանգնած թագավորների
սուտ արտասգից
ու վերջին շունչդ կլինի
մեկ միլիոն վերապրածների փոշին

Մ.Տ.