Եգիպտոսում ամեն յոթերորդ ամուսնությունն իրականացվում է անչափահասի մասնակցությամբ

Coptic-Orphans-Blog-Post-Early-Marraige1INTERFAX.RU լրատվական գործակալության հաղորդմամբ Եգիպտոսում կայացած ամուսնությունների 15 տոկոսը կազմում են մանկական ամուսնությունները: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի բնակչության նախարար` Խալա Յուսեֆը:

-Չնայած այն հանգամանքին, որ երկրում ամուսնության համար թույլատրելի տարիքը 18-ն է, անչափահասների ամուսնությունը խրախուսվում է ամբողջ երկրում, հատկապես աղքատ շրջաններում,- ասել է Յուսեֆը:

2013 թ. կանանց հարցերով Ազգային միության հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, աղջիկների 22 տոկոսն այս երկրում ամուսնանում են նախքան 18 տարին լրանալը:

Նախարարությունը հասարակության մոբիլիզացիայի և վիճակագրության ազգային կենտրոնի համագործակցությամբ անցկացնելու է նոր հետազոտություն, որը թույլ կտա այս խնդրի մասին ավելի լիարժեք պատկերացում կազմել:

Գործակալության տվյալներով, անչափահաս կանանց 27 տոկոսը բռնության են ենթարկվել իրենց ամուսինների կողմից:

Հարկ է նշել, որ ծնողներն իրենց անչափահաս աղջիկներին ամուսնացնում են հիմնականում նրանց դիմաց վճարվող մեծ գումարի համար: