Քսենիա Սոբչակը խոստովանել է, որ ինքը միլիոնատեր է և չի ցանկանում երեխա ունենալ

Լուսանկարը՝thetimes.co.uk

“Ռադիո սվոբոդա” ռադիոկայանին տված հարցազրույցում, Քսենիա Սոբչակն արել է խոստովանություն- ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունից, հետո նա իրեն այլևս ապահով չի զգում:

«Ես վարձել եմ թիկնապահների և անվտանգության նկատառումներից ելնելով, հիմա դուրս եմ գալիս միայն նրանց ուղեկցությամբ: Երկու շատ լուրջ աղբյուրներից, որոնց ես վստահում եմ, տեղեկացել եմ, որ գոյություն ունի “գնդակահարության ցուցակ”: Այնտեղ կա նաև իմ անունը»,- ասել է նա:

Սոբչակի խոսքերով, նույն աղբյուրներից նա տեղեկացել է, որ Մոսկվայում գործում է ահաբեկիչների խումբ, որոնց զոհն է դարձել նաև Բորիս Նեմցովը:

Բացի այդ, հաղորդավարուհի և ամսագրի խմբագիր Քսենիան խոստովանել է, որ ինքը հայրենասեր մարդ է և սիրում է Ռուսաստանում ապրել: Եվ եթե նույնիսկ լինի տեղափոխվելու հնարավորություն, նա կընտրի ռուսալեզու երկիր: Իսկ օրինակ Լոնդոնը նրա համար թանկ քաղաք է:

«Այո ես միլիոնատեր եմ, ասել է նա, — սակայն որպեսզի ապահովեմ կյանքի այն մակարդակը, որ ես սիրում եմ, այսինքն` վարորդ, տնային աշխատող, նորմալ բնակարան, այդ գումարը Լոնդոնում չի բավականացնի: Իմ ընկերները, ովքեր նույնպես միլիոնատերեր են, այնտեղ ապրում են այնպիսի բնակարաններում, որտեղ մեղմ ասած շատ նեղվածք է: Այնտեղ կյանքի ձևը տարբեր է: Իսրայել գնալու ցանկություն չկա, սակայն սկսել եմ այդ մասին մտածել: Վիտորգան ազգանվամբ իսրայելական անձնագիր ստանալը շատ հեշտ կլինի: Հենց այնպես հո չեմ ամուսնացել: Ինձ ամբողջ կյանքս համարել են հրեա, բայց իմ արյան մեջ հրեական արյունն այնքան է, որքան լեհականը, չեխականը և ռուսականը: Այսինքն` հրեականն իմ մեջ կազմում է մորս կողմից մեկ քառորդը: Սակայն ընդունված է կարծել, որ հայրս եղել է հրեա: Դա այդպես չէ: Իսկ ահա իմ ամուսինը` Մաքսիմ Վիտոգանը, հրեա է: Բայց ես ավելի շուտ կտեղափոխվեի ԱՄՆ: Այնտեղ կա մեծ ռուսական համայնք: Ես այնտեղ կարող էի աշխատել ռուսական հեռուստաընկերությունում: Կա նաև Ռիգան»:

Լրագրողը հարցրել է, թե լինելով ամուսնացած, ինչու մինչև այժմ Քսենիան չունի երեխա:
«Ես չեմ ցանկանում 60 տարեկանում երեխա չունենալ: Բայց հիմա ես չեմ հասկանում, թե ինչու պիտի երեխա ունենամ: Բայց ես հասկանում եմ, որ 33 տարեկան եմ: Եվ բնությունն այնպես է նախատեսել, որ ես այդ հարցը պիտի լուծեմ մինչև 40 տարեկան դառնալը: Որքան շուտ, այնքան ավելի լավ: Ժամանակը գնում է», ֊֊֊֊֊֊ ասել է նա:

Բայց ինչպես նշել է Քսենիան, այստեղ հակասություն է առաջանում բիոլոգիական ցանկության և այն հանգամանքի միջև, որ նա սիրում է իր այսօրվա կյանքը:

«Ես վախենում եմ, որ երեխաների հետ ամեն ինչ կփոխվի, — ասել է նա,-ես չեմ հասկանում, թե ինչու են պետք այդ փոփոխությունները: Երբ մարդիկ ձանձրանում են, երբ մեծ սիրո և քնքշանքի կարիք են զգում, նրանք ցանկանում են երեխա ունենալ: Իսկ ինձ իմ կյանքը դուր է գալիս»։

Աղբյուրը՝ kp.ru