Ծանոթացեք՝ Քեյթլին Ջեներ, Vanity Fair ամսագրի հուլիս ամսվա շապիկին

Նախկինում Բրյուս Ջեներ անունով հանդես եկող մարզիկն այսուհետ ցանկանում է, որ իրեն դիմեն Քեյթլին Ջեներ։ Vanity Fair ամսագրի հուլիս ամսվա շապիկի համար Ջեների նկարահանումները իրականացվել են Մալիբուի իր տանը։ Նա պատմել է, որ անչափ կզղջար եթե ամբողջ կյանքում շարունակեր ստել իր զգացմունքների և ինքնության մասին։
Հիշեցնենք, որ Նախկինում Բրյուս Ջեներ անունով հանրահայտ մարզիկ և օլիմպիական չեմպիոնը վերջերս հարցազրույց էր տվել հայտնի ամերիկյան հեռուստաընկերությանը և վերջ էր դրել իր շուրջ պտտվող ասեկոսեներին, այն մասին, որ նա այժմ հանդես է գալիս որպես կին։
 Քեթլին Ջեները պատմել է, որ իր ամբողջ կյանքում ցանկացել է ազատ ապրել և ուրախ է, որ իր ընտանիքը ընդունում և աջակցում է իրեն։ Քեյթլին Ջեները Քիմ Քարդաշյանի խորթ ծնողն է։
Vanity Fair ամսագրի հուլիս ամսվա շապիկը
Լուսանկարիչ Էնի Լեյբովիցն իրականացրել է կնոջ ֆոտոնկարհանումը, որի մասին տեսանյութը կարող եք անգլերենով դիտել ստորև։

Աղբյուրը՝ vanityfair.com