Տանջանքների 99 տոկոսը մարդն ինքն է ստեղծում իր համար. Օշո

Համատեղ կյանքով ապրող բոլոր զույգերը  պետք է իմանան. դուք մեկդ մյուսի տերը չեք: Եթե նույնիսկ ձեր հարաբերությունները շատ մտերիմ են և դուք ապրում եք միասին, դուք ընդամենը գործընկերներ, սիրեկաններ, ընկերներ եք։
Երբեք ձեր հարաբերություններին մի վերաբերվեք որպես անվերջանալի մի բանի- մեր կյանքում ամեն ինչ արագահոս է:
Ինչպիսին էլ որ լինի ձեր միջև եղած կապը, այն ոչ մի կապ չունի սեփականատիրության   հետ:
Կանայք ու տղամարդիկ իրեր չեն, որոնց մասին կարելի է ասել .«Այո, նա իմն է»: Նրանք մարդ են: Եվ ինչպես բոլոր մարդիկ, արժանի են հարգանքի: Նրանց հետ չպետք է վարվել ինչպես ինչ որ իրի հետ:
Ուրեմն ինչու ենք մենք բոլորս հիվանդ, դժբախտ և մեր կյանքը երբեմն լցված է տանջանքով: Քանի որ շատ հաճախ տղամարդիկ օգտագործում են կանանց և կանայք օգտագործում են տղամարդկանց, և կյանքը դանում է  անտանելի:  Ընդ որում տանջվում են բոլորը։
 Պետք չէ տանջվել, պետք է չէ շահագործել մեկը մյուսին: Պետք է պարզապես սիրել, հարգել, օգնել:
Չե՞ք կարող: Բաժանվեք լավ ձևով, քանի դեռ չեք հասցրել վերածվել թշնամիների: Մեր տանջանքների 99 տոկոսի մեղավոը մենք ինքներս ենք:
1 տոկոսը մնում է, քանի որ մենք ունենք սահմանափակումներ: Մամինը ծերանում է, երբեմն հիվանդանում, մի օր այն մեռնում է, սակայն դա միայն մեկ տոկոսն է։
Իսկ
եթե մենք կարողանանք ապրել ճիշտ,  մեր
տանջանքների 99 տոկոսը կանհետանան, մենք կկարողանանք մեր կյանքը սիրել, ուրախանալ
դրա համար և դրա մեջ ոչ մի խնդիր չկա: Խնդիրը՝ մենք ինքերս ենք։