Լեսբուհիների հարաբերություններում բռնության սխալ պատկերացումներ

Սովորաբար ընտանեկան բռնություն լսելիս կամ զույգի մեջ բռնություն լսելից պատկերացնում են հետերոսեքսուալ զույգերի, ընդ որում այն սցենարով, որ տղամարդը բռնության է ենթարկում կնոջը, սակայն, լեսբուհի հարաբերություններում ևս կարող են և լինում են բռնության տարատեսակներ:

Քանի որ հարաբերություններում կանայք են, հետևաբար նրանք հավասար են
Ամենաառաջինը սխալ է պատկերացնել բռնությունը միայն կախված սեռից և մկանային զանգվածից, քանի որ բռնությունը առաջին հերթին ենթադրում է էմոցիոնալ կապ այն անձի նկատմամբ ով բռնության է ենթարկում մյուսին:
Այսինքն եթե նույնսիկ հարաբերություններում երկուսն էլ կին են, միևնույնն է այդտեղ առկա են իշխանության անհավասարություն, կարող է լինել, տնտեսական, ֆինանսական, ֆիզիկական կամ հոգեբանական:
Լեսբուհիների մոտ սեռական բռնություն չկա
Հասարակությունը դժվարությամբ է կարողանում պատկերացնել սեռական բռնությունը բացի «բռնի կերպով առնանդամի ներթափանցումը հեշտոց» սցենարից:
Իրականում  սեռական բռնությունը ավելի խոցելի է դարձում լեսբուհիներին, քանի որ նրանք հետեորսեքսուալ կանանց պես չեն կարող հեշտությամբ հայտարարել դրա մասին կամ դիմել ոստիկանություն քանի որ նրանց հասարակության կողմից բացի սեքսիզմից նաև սպասում է հոմոֆոբիան:
Կարևոր է հիշել, որ շահարկային (մանիպուլյատիվ) վարքը հատուկ է բոլոր մարդկանց անկախ նրանց սեռից և գենդերային ինքնությունից:
Բռնությունը անկախ նրանից թե ում կողմից է վտանգավոր և ձևավորվելու համար երկար ժամանակ պահանջող վիճակ է, որը անհրաժեշտ է քննարկել և քննադատել: