Էն Սեքստըն․ պոեզիա

Հրեշտակներին կենակից
Ես հոգնել էի կին լինելուց
Հոգնել էի գդալներից, ամաններից
Հոգնել էի իմ բերանից, իմ կրծքերից
Հոգնել էի շպարից ու մետաքսից:
Բայց և այնպես տղամարդիկ նստում էին իմ սեղանի շուրջ,
հավաքվում էին սեղանին դրած գավաթիս մոտ:
Գավաթը մանուշակագույն խաղողով էր լցված
Ու ճանճերը հոտն առնելով մոտ էին թռնում,
Նույնիսկ հայրս էր գալիս իր սպիտակ ոսկոռով,
Բայց ես հոգնել էի գենդերային բաներից:
Անցած գիշեր երազ տեսա`
Ու ասացի երազիս…
“Դու ես պատասխանը:
Դու կդիմանաս իմ ամուսնուն ու իմ հորը”:
Երազումս մի քաղաք էր շղթաներից սարքած
Որտեղ Ժաննան տղամարդու շորերով մահապատժի էր սպասում
Ու անհասկանալի էր հրեշտակների բնույթը,
Նրանցից ոչ մեկը նույն տեսակից չէր,
Մեկը քիթ, մյուսը ականջ իր ձեռքում,
Մեկը աստղ էր ծամում և ուղեծիրը դրա գրանցում,
Ամեն մեկը կարծես թե ինքն իրեն ենթարկվող բանաստեղծություն լիներ,
Աստծու ֆունկցիաները կատարող-
Մի առանձնացած ժողովուրդ:
‘’Դու ես պատասխանը”,
Ես ասացի ու մտա,
Պառկեցի քաղաքի դարպասներին:
Հետո շղթաները իմ ամբողջ մարմնով կապվեցին
Ու ես կորցրեցի իմ ընդհանուր գենդերը ու իմ վերջին կերպարանքը:
Ադամը իմ ձախ կողմից
Ու Յեվան աջից,
Երկուսն էլ ամբողջովին հակասում էին ողջամիտ աշխարհը:
Հյուսեցինք մեր ձեռքերը ու գնացինք դեպի արև:
Ես կին չէի այլևս,
Ոչ սա, ոչ էլ նա:
Օ Երուսաղեմի դուստրեր
Թագավորն ինձ բերել է իր ննջասենյակ:
Ես սև եմ ու սիրուն
Ինձ բացահայտեկ են ու հանել իմ շորերը
Ես չունեմ ոչ ձեռքեր ոչ ոտքեր
Ես ամբողջովին մաշկով եմ պատված, ձկան պես
Ես այնքանով կին եմ
Որքանով Քրիստոսը տղամարդ: