Հեշտոցի Մենախոսություններ

Հեշտոցի մենախոսությունները թատերական ներկայացում է որը ուղղված է կանանց նկատմամբ բռնության վերացմանը` այդ մասին բարձրաձայնելու միջոցով:
Ով է գրել “Հեշտոցի Մենախոսությունները”
Eve Ensler
Սկզբնական շրջանում եղել են հարցազրույցներ, հետո դրանք վերածվել են մենախոսությունների և դարձել թատերական ներկայացում: Այն պատմությունները կամ իրադարձությունների նկարագիրները որոնք իսկապես ուշադրության են արժանի զետեղվել են մենախոսությունների մեջ: Հետագայում այն ունեցել է համաշխարհային ճանաչում և բոլոր մասնակցության ցանկություն ունեցող, կամ բռնության ենթարկված կանայք սկսել են մասնակցել մենախոսությունների մեջ` կարդալով իրենց պատմությունը կամ կարդալով այլոց պատմությունները:
Շարժման սկիզբը դրեց Էվ Էնսլերը (անգլ. Eve Ensler), ով ծնվել է մայիսի 25-ին, 1953 թ. Նյու Յորքում: Նա հրեա է իր հոր կողմից, աշխարահռչակ ֆեմինիստ գրող և թատերագիր է, ում ճանաչված աշխատանքը` “The Vagina Monologues” թատերախաղը թարգմանվել է 45 լեզուներով և բեմադրվել 130 երկրում: Էնսլերի ուղությունը դեպի ռադիկալ ֆեմինիզմ սկսվում է իր երիտասարդ տարիներին: Ընտանեկան բռնությունից տուժած լինելով նա պատմում է, որ իր հայրը իրեն հաճախակի ծեծի և տարբեր բնույթի նվաստացուցիցիչ գործողությունների է ենթարկել, որի պատճառով Էվը վիրավորված ու դժբախտ մանկություն է ունեցել: Հետագայում նա դառնալով ինքնուրույն և հաջողակ կին որոշեց չլռել իր պատմությունը և ստեղծեց իր պես ֆեմինիստ կանանց խումբ և սկսեց զբաղվել կանանց բռնության դեմ պայքարի իր ձևով: Սկզբնական շրջանում նա մեծ խոչընդոտների հանդիպեց, բնականաբար հասարակության կողմից,որը սովոր է պատրիարխիկ մտածելակերպին, բայց նա շարունակեց պայքարել և հասավ նրան, որ իր նախաձեռնությունը աշխարահռչակ դարձավ և մինչ օրս վայելում է կանանց հարգանքն ու հավանությունը:
Այսպիսով մենախոսությունները հասան նաև Հայաստան: 2011 թվականի ապրիլի 17-ին:
Ստորև ձեր ուշադրությանն է ներկայացվում թե ինչպես անցավ, ինչ արվեց և մի քանի մենախոսությունների հղումներ:

Մենախոսությունների Մասին

«Հեշտոցի մենախոսությունները» («The Vagina Monologues») անունը կրող Եվա Էնսլերի պիեսի հիմքում տարբեր կանանց վկայություններ են, նրանց թվում՝ տարեց ու երիտասարդ, ամուսնացած կամ միայնակ, լեսբուհի, պրոֆեսոր, դերասանուհի, սեքս-առևտրի աշխատողներ, սևամորթ ու սպիտակամորթ, իսպանացիների ասիացիների, հնդկացիներ, հրեաների կանայք, որոնք արել են մի բան՝ հաղթահարել են արգելքներն ու թաբուները:
— Ինչու՞ է ձեր պիեսն այդքան հայտնի,- հարցրել են Էնսլերին:
— Մարդկանց գրավում է, երբ որևէ մեկը որոշում է հաղթահարել թաբուն, – ասել է նա:
«Հեշտոցի մենախոսությունները» երկար ու սկանդալային երթով անցավ ԱՄՆ-ով և Եվրոպայով, այս տեքստերը սիրով կարդացել են Նաոմի Քեմփբլը, Մերիլ Սթրիփը, Ջեյն Ֆոնդան, Քեյթ Բլանշեթը, Ինգեբորգա Դապկունայտեն ու այլ հայտնի կանայք: Այս խիզախ կանայք մի նպատակ ունեին՝ անսալ վերջապես կանչին, որ այդքան երկար լուռումունջ էր:
Սա պաշտամունք-պիես է, գրեթե մանիֆեստ: Աշխարհի հազարավոր կանանց համար այս պիեսը դարձել է դրոշ, որով էլ նրանք «խաչակրաց արշավանք» սկսեցին ընդդեմ սեռական տգիտության ու մոլեռանդության, սեռական ու ընտանեկան բռնության, ամեն տեսակի թաբուների ու գենդերային անհավասարության: «The Vagina Monologues»-ը ծնեց մի ամբողջ ֆեմինիստական շարժում՝ «V-Day», կանանց ու աղջիկների հանդեպ բռնության դեմ: V-Day-ը միավորում է ամբողջ աշխարհի կանանց: Սա ֆեմինիստական շարժման անբաժանելի մասն է ու նշվում է աշխարհի բոլոր ծայրերում: 1996 թվականից մինչ օրս «Հեշտոցի մենախոսությունները» պիեսը թարգմանվել է 45 լեզուներով և ներկայացվել աշխարհի շուրջ 130 երկրներում:
Թվում է, թե մանիֆեստը պարտավոր չի օժտված լինել գեղարվեստական արժանիքներով: Հետևաբար, փերֆորմանսին գնացողները կարող էին թերահավատ լինել, համ էլ էդ ամեն ամերիկյանն ու եվրոպականը կարծես մեզ մենթալ օտար են, դա ի՞նչ խոսելու թեմա է և այլն: Ասենք՝ էլ էնքան խոսող չունե՞նք, որ հիմա էլ օրգաններին ենք ձայն տալիս՝ մոռանալով, որ էդ օրգանից ենք բոլորս լույս աշխարհ եկել:
«Սիրտը ընդունակ է զոհաբերության:
Հեշտոցն էլ:
Սիրտը կարող է ներել ու վերականգնվել: Կարող է փոխել իր ձևը, որ մեզ ընդունի, կարող է ընդարձակվել, որ մեզ դուրս թողնի:
Հեշտոցն էլ:
Կարող է ցավ քաշել մեզ համար և ձգվել մեզ համար, մեռնել մեզ համար և, արնաքամ լինելով, մեզ բերել այս դժվարին, հրաշալի աշխարհը»:
Նեղճակատ մարդն ամեն ինչի մեջ էլ նեղճակատություն կգտնի: Գիրքը, ինչպես նաև պիեսը այն եզակիներից է, որ անպայման պետք է կարդալ: Կարելի է մանրանալ, ասել, որ պարզունակ է, անտրամաբանական մանրուքներ կան, և վերջապես՝ մեր պատմությունները չեն, մեր կանայք չունեն նման պրոբլեմներ: Ունեն, էն էլ ոնց ունեն: Բայց այստեղ իմաստը գրքի ընդհանուր գաղափարն է, ոչ թե մանրուքները: Սա կնոջն արժեվորում է որպես արարող ու կործանող ուժ միաժամանակ: Սա կնոջ ազատության մասին է, ինքն իրեն, իր մարմինը, իր անհատականությունը բացահայտելու մասին: Նրա անվտանգության ու հոգատարության իրավունքի մասին: Ստվերից դուրս գալու և օգնություն ու աջակցություն ստանալու մասին:
Կազմակերպիչներից Մարալ Բավականը, որն արդեն երկու տարի է V-Day շարժման ակտիվիստ է, ասում է.
— «Հեշտոցի մենախոսությունները» պիեսը Հայաստանում բացառիկ, աննախադեպ է V-Day շարժման պատմության մեջ ոչ միայն նրանով, որ առաջին անգամ է բեմադրվել այստեղ, այլ նաև նրանով, որ մենք որոշել ենք գրել մեր հայ կանանց մասին՝ մեզ բնորոշ պրոբլեմներով: Կարծում եմ, այդպիսի մատուցմամբ հայ հասարակության կողմից ավելի ընկալելի ու ընդունելի կլինի, էլ չեն ասի, որ դրանք մեր կանանց պրոբլեմները չեն, ներմուծված են ու հետևաբար՝ շինծու»:
Միջոցառումը կազմակերպել ու իրականացրել է Կանանց ռեսուրսային կենտրոնը «V-Day» միջազգային կանանց շարժման շրջանակներում՝ իր կամավորների մասնակցությամբ ու օգնությամբ:
Ներկայացման ողջ հասույթը կտրամադրվի «ՄաՄաՍյու» հիմնադրամին, որը ստեղծվել է մոտ երկու ամիս առաջ՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ: Իսկ ընդհանրապես հիմնադրամն զբաղվելու է կանանց վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցկեղի կանխարգելման և պետպատվերից դուրս դեղորայքի համար անհրաժեշտ գումարի ձեռքբերմամբ:
Ակցիան պայմանավորված է նախ և առաջ կնոջ ազատագրման կարևորմամբ, այս պիեսը դասական պիես է, բեմադրվել է ողջ աշխարհով մեկ՝ «Համլետից» շատ:
Մենք ասում ենք «հեշտոց», ու դրանով իսկ խախտում ենք թաբուն. եթե մարդ մի բանից խոսում է, այդ բանն այլևս դադարում է նրա համար արգելված պտուղ լինել, ու կորչում է անբացատրելի անասնական ձգտումը:
Լուսինե Վայաչյան  (լրագրող)
մեջբերված այս հոդվածից
 

Ահա այն հղումները որտեղից կարող եք ծանոթանալ մենախոսություններից երկուսին

Փաստեր Ծլիկի մասին
Ծլիկը ինչպես գիտենք կանացի սեռական օրգանների մի մասն է կազմում, հղման ֆայլում կարող եք կարդալ փաստեր ծլիկի մասին:

Բոլորին հայտնի բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի մասին մենախոսություն, որը անտարբեր չի թողնում ընթերցողին (ունկընդրողին) դժբախտ վախճան ունեցած երիտասարդ կնոջ կյանքի մանրամասներին:

Ինչպես արձագանքեցին ԶԼՄ-ներն ու հասարակության որոշ ներկայացուցիչները

Առաջին անգամ էր Հայաստանում տեղի ունենում ներկայացումը: Այն մեծ աղմուկ հանեց քանի որ ոմանց կարծիքով հակասում էր հայկական “բարոյական” նորմերին և այն պետք էր արգելել: Թե ինչով? Միթե աղջկան որին բռնաբարել էին 4 տղամարդիկ, իրավունք չունի այդ մասին բարձրաձայնելու: ԱՄՈԹ Է: Իսկ բարոյական է արդյոք, որ լռություն պահպանի հասարակությունը, թե ավելի բարոյական է, որ այդ բռնաբարությունը կատարվում է… է հա, ինչ է եղել որ..աղջիկն է մեղավոր..բա ոնց: Իրականում բարոյական հասարակությունը ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ պետք է լինի: Իսկ այն աղջկա պատմությունը ով կյանքում չէր տեսել իր հեշտոցն ու չգիտեր դրա գոյության մասին, իսկ այն մոլեռանդ ամուսնու մասին ով ստիպում էր կնոջը անելու իր մարմնի հետ այն ինչ ինքն էր ուզում,որ հետո հաճելի սեռական հարաբերություն ունենար, այս և շատ այլ պատմություններ չպետք է բարձրաձայնվեն? Բարոյականությունը պետք չի խառնել անձնական կյանք մտնելու փորձերի հետ: Երբ մարդ տեսնում է, որ հարևանի ընտանիքում ամուսինը ծեծում է կնոջը` նա համարում է, որ ԴԱ ԻՐ ԳՈՐԾԸ ՉԻ, բայց այդպես չէ, ես կարող եմ բերել մեկ այլ օրինակ: Ուրեմն եթե որևե մեկը իր սեփական բնակարանում դանակահարում,սպանում է ամուսնուն , ապա ոչ ոք չպետք է “խառնվի” , ասելով որ “Իրենց ընտանեկան գործն է..”
Բայց ՈՉ դա լրիվ ուրիշ է` կասեն սուտ բարոյական նորմերի կողմնակիցները, դա այլ է քանի որ սպանություն է, իրականում մենք սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված իրավական պարտականություն ունենք հայտնելու իրավապահներին երբ ականատես ենք լինում իրավախախտմանը, քանի որ հետագայում դա կարող է դիտվել որպես հանցագործի քողարկում կամ էլ հանցակցություն: Առավել ևս գնահատելի է բռնությունների կանխումը ` դրանց մասին բացեիբաց հայտարարելով ու ներկայացնելով: Դե արգելեք, շարունակեք արգելել և համարել բարոյական նորմերի խախտում, լռեք և ականատես եղեք դժբախտ բայց “ԲԱՐՈՅԱԿԱՆ” ընտանիքների:

Չնայած Դրան

Մենախոսություններ եղան նաև Վրաստանում: Ուրախալի է, որ հայուհիներն էլ են մասնակցել այս իրադարձությանը և աջակցել են իրենց մասնակցությամբ: Մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կանայք: Կրկին անգամ ուզում եմ նշել որ մենախոսությունները կարդում են այն կանայք ովքեր ցանկություն  են ունեցել մասնակցելու դրան, այլ ոչ այն կանայք ովքեր բռնության են ենթարկվել: Սա վերաբերվում է միայն Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ” Հեշտոցի Մենախոսություններ” -ին, մյուս թատերական ներկայացումները, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում, հնարավոր է ներառեն նաև բռնության ենթարկված կանանց սեփական պատմությունները  ` նրանց իսկ ընթերցմամբ:

շարժման մասին ավելին իմանալու համար այցելեք  V-Day