Մեր մասին

Ներկայացնում ենք ձեզ Հայ Ֆեմինիստական Բլոգը, որը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ և այժմ բավական հետաքրքրություն է վայելում ընթերցողների շրջանում։ Բլոգում տեղադրվում են նյութեր և հոդվածներ, որոնք կապված են կանանց իրավունքների, մարդու իրավունքների, առօրյա միադեպերի հետ՝ թարգմանված ինչպես այլ լեզուներից (անգլերեն, ռուսերեն) այնպես էլ գրված մեր ընթերցողների կողմից։ 

Բլոգի բովանդակությունը բացառապես կրթական նպատակներ ունի և չի ֆինանսավորվում որևէ կազմակերպության կողմից։Այս բլոգը ստեղծվել է միայն մի նպատակով` կոտրել հայրիշխանության կողմից դրված կարծրատիպերը, որոնք ուղղակիորեն ներազդում են կանանց վրա: 

Այս բլոգը իր նախատիպը չունեցող կայք է, որը իսկապես արժանի է գովեստի, հաշվի առնելով այն, որ այն տեսքով, որ այն այսօր ներկայանում է կամավորական և անշահախնդիր ջանքերի շնորհիվ է։ 

Մեր նպատակն է ֆեմինիստական գաղափարախոսության մասին հայ կանանց ու հայ հասարակությանը ծանոթացնելն է: 

Շնորհակալություն, որ ժամանակ ունեք ընթերցելու բլոգի պարունակությունը:

Դուք ևս կարող եք մեզ օգնել, սեղմեք ԱՅՍՏԵՂ և պարզեք ինչպես:

Եթե ունեք որևէ առաջարկություն կամ միգուցե կարծիք եք ուզում հայտնել բլոգի կամ մեր աշխատանքի մասին, նույնիսկ եթե բացսական կարծիք ունեք, խնդրեմ գրեք հետևյալ էլ-հասցեով՝ armfem@gmail.com:

Մի մոռացեք գրանցվել մեր newsletter-ին և գտնել մեզ Facebook-ում և +Google-ում:
Սպասեք նոր և հետաքրքիր գրառումների:
Մինչ նոր հանդիպում: