Սաուդյան Արաբիայում սեռական ոտնձգության ենթարկված կինը պատասխան է տալիս՝ ավելով

Լուսանկարը՝ albawaba.com

Լայն տարածում ստացած այս տեսանյութը կրկին անդրադառնում է Սաուդյան Արաբիայի կանանց հանդեպ սեռական ոտնձգության խնդրին:

Այս անգամ` սաուդյան կինն իրեն վիրավորողին պատասխան է տալիս … ավելով:

Youtube-ում այս շաբաթ տեսանյութ է հայտնվել, որը ցույց է տալիս, թե ինչպես է կինը կարողանում իրեն պաշտպանել այն տղամարդուց, ով պատրաստվում էր հարձակվել իր վրա:

Դա միակը չէ նման տեսանյութերի շարքում: Անցյալ ամիս միջազգային լայն արձագանք ստացավ այն տեսանյութը, որտեղ երկու կին շրջապատված են եղել իրենց վիրավորող մի խումբ տղամարդկանցով:

Ինչպես նախորդ ամսվա , այնպես էլ այս տեսանյութը նույնպես քննադատությունների և ծիծաղի առիթ դարձավ: Ահա այդ տեսանյութի առթիվ հնչած պատասխաններից մի քանիսը:

«Կարծում եմ այս դեպքից հետո նա այլևս ոչ ոքի չի անհանգստացնի:

Սա ավելի լավ է, քան օրենքը սեռական ոտնձգության մասին:

Նա ստացավ այն, ինչին արժանի էր. կանայք խաղալիք չեն, որ ցանկացած պահի խաղաք նրանց հետ:

Ահա, ուրեմն սրանից հետո այսպես պետք է անենք»:

Պետք է ասել, այս տեսանյութը և’ զվարճալի է, և’ կարևոր: Այն տեսանյութերի պես, որտեղ կանայք պատմում են սաուդյան խայտառակ կրոնական ոստիկանության մասին կամ որտեղ խիզախորեն ընդդիմանում են մեքենա վարելու արգելքին, սա շատ ուժեղ պատասխան է թագավորությունում արդեն երկար ժամանակ առկա երևույթի դեմ:

Բայց չեմ կարծում, որ պետական մակարդակով որևէ փոփոխություն կլինի:

Երբ ԶԼՄ-ների ոգևորությունն նախորդ ամսվա տեսանյութի շուրջ մարեց, ոչինչ տեղի չունեցավ: Եվ չնայած այս վերջին տեսանյութի տարածվող հաջողությանը` հավանաբար ամեն բան մնա այնպես, ինչպես կա:

2014 թվականին սեռական ոտնձգությունների դեմ բողոքների աճի պատճառով Սաուդյան Արաբիայի Շուրայի խորհրդի Սոցիալական կապերի կոմիտեն սկսեց քննարկել սեռական ոտնձգության մասին նոր օրենք, որտեղ մեղավորը կպատժվի մինչև 500,000 սաուդյան ռիյալ տուգանքով(մոտ $130,000) գումարած հինգ տարվա ազատազրկում: Չնայած շատերն էին կողմ օրենքի ընդունմանըև հաշվի առնելով նաև վերջին ամսվա տեսանյութի փաստը,այնուամենայնիվ , օրենքի առաջարկված նախագիծն այս տարի խորհրդի կողմից չեղյալ հայտարարվեց:



Ստորև դիտեք տեսանյութը: