Մեծ Բրիտանիայում կկառուցվի մզկիթ, որը կկառավարի կին

e-islam.ru

Նախագծի հեղինակը ` Բրեդֆորդի մուսուլմանուհիների միության տնօրեն Բանա Գորան, անցկացրել է հասարակական լսումներ, “կանացի մզկիթի” կառուցման կապակցությամբ: Մեննինգհեմում անցկացված քննարկմանը ներկա էին իմամներ, քաղաքական գործիչներ, իսլամական գիտնականներ և իսլամագետներ:

Մուսուլման կանանց ժողովի տնօրենի խոսքերով, ծրագիրն իրականացվելու է Բրեդֆորդում, որտեղ արդեն գոյություն ունի 117 մզկիթ, և որոնք ղեկավարվում են բացառապես տղամարդկանց կողմից: Նոր մզկիթը մուսուլման կանանց կարծիքով կդառնա ոչ միայն աղոթավայր, այլ նաև կենտրոն, որտեղ կանանց կուսուցանեն, թե ինչպես պետք է կառավարել մզկիթը: Կենտրոնը նպաստելու է հասարակության մեջ մուսուլման կանանց էմանսիպացիային: Այս մասին հաղորդում է <Седмица> էջը:

Մի շարք փորձգետներ կանխատեսել են, որ կանացի մզկիթները կբերեն իսլամում կանանց և տղամարդկանց ավելի շատ սեգրեգացիայի: «Մենք դեմ չենք տղամարդկանց, մենք չենք ցանկանում բաժանում: Տղամարդիկ նույնպես կմասնակցեն մզկիթի առօրյային: Մենք հրավիրելու ենք իմամների: Սակայն մենք ցանկանում ենք, որ կանայք նույնպես մասնակից դառնան կրոնական կյանքի և մզկիթի կառավարմանը»,- ասում է նախագծի հեղինակը:

Հատկանշական է, որ իսլամում մզկիթը չի կարող մզկիթ համարվել, եթե այնտեղ չանցկացվեն տղամարդկանց մասնակցությամբ ուրբաթօրյա աղոթքներ:

Աղբյուրը՝ regions.ru