Չեչնիայում բացվել է միայն կանանց համար նախատեսված լողափ

Լուսանկարը՝ krugosvet24.ru

Լողափում հաստատված են անվտանգության ապահովման համար բացառիկ միջոցառումներ։

Միայն կանանց համար նախատեսված լողափը բացվել է Չեչնիայի հանգստի բազաներից մեկում: Այս մասին հաղորդում է BBC գործակալության ռուսական բաժինը: Լողափը կազմում է կանանց համար նախատեսված` “Լագունա” հանգստյան գոտու մի մասը: Այնտեղ կարող են մուտք գործել միայն կանայք և 12 տարեկանից ցածր տղաներ:

«Այս տարածքը նախատեսված է կանանց և երեխաների հանգստի համար, անկախ նրանց կրոնական պատկանելիությանը: Եթե ցանկանում եք, ապա սա կանանց թագավորություն է` սահմանափակ տարածքում»,- ասում է հանգստյան գոտու ադմինիստրատոր` Պետիմատ Աղաևան:

Լողափում անվտանգությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. այն շրջապատված է երեք մետրանոց ցանկապատով, և այստեղ գործելու է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից փրկարարական կետ, որի փրկարարները նույնպես լինելու են կանայք: Ապագայում լողափը կազմելու է “Գրոզնիի ծով” առողջարանի մի մասը:

Աղբյուրը՝ bfm.ru