Պլյուս չափսի կանայք նկարվել են մերկ` բողոքելով “գեր” բառի դեմ

Լուսանկարները՝Empowering Me/empoderarteme.tumblr.com/

Բրազիլացի 46-ամյա նկարչուհի` Մարիանա Գոդոյը ներկայացրել է անկեղծ ֆոտոների շարք, որտեղ նկարվել են <պլյուս չափսի> կանայք: Այդ ֆոտոսեսիան իրականացվել է «Տուր ինձ իրավունք» նախագծի շրջանակներում: Նոր նկարները պետք է օգնեն հասարակության շրջանում ոչ նիհար մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի և մասնավորապես <ճարպոտ> բառի դեմ պայքարելու համար:

«Բրազիլիայում այն կանանց, ովքեր չունեն բաց գույնի մազեր, կապույտ աչքեր, բարեկազմ ոտքեր և մեծ կուրծք, չեն համարում գեղեցիկ, չնայած այն հանգամանքին, որ բրազիլուհիների մեծ մասը այդ ստանդարտներին չի համապատասխանում: Հասարակության մեջ առկա են բազմաթիվ նախապաշարումներ: Ոչ նիհար մարդկանց դատապարտում են և անվանում ճարպոտ: Սակայն գեղեցկության հասկացությունն ամեն մեկի մոտ սուբյեկտիվ է: Ես ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է, զգայական, և դա կախված չէ նրա քաշից»,- ասել է Գոդոյը` Cosmopolitan-ին տված հարցազրույցում:

Հարկ է նշել, որ ոչ բոլորն են համակարծիք լուսանկարչի հետ: Համացանցի օգտատերերի մի մասը ողջունում է նախագիծը, մյուսները կարծում են, որ Գոդոյը զբաղվում է պատանիների շրջանում անառողջ ապրելակերպի մասսայականացմամբ, քանի որ գաղտնիք չէ, որ ավելորդ քաշը վտանգում է առողջությունը:

Վերջերս պլյուս չափսի կանանց կողմից հանդես եկավ նաև լուսանկարիչ` Քերի Ֆրութը: Նա նկարել է 14 ամերիկացի տարբեր տարիք և արտաքին ունեցող կանանց , Սեմ Մենդոսի “Գեղեցկություն ամերիկյան ձևով” ֆիլմի հերոսուհի Մինա Սուվարիի տեսքով:

Աղբյուրը՝ www.cosmo.ru