Օդորակիչներն աշխատում են միայն տղամարդկանց հարմար ռեժիմով. գրասենյակային սեքսիզմ

Լուսանկարը՝headachecause.blogspot.com

Մաաստրիխտի ինստիտուտի բժշկական կենտրոնի ֆիզիոլոգները գրասենյակային օդորակիչների աշխատանքում սեքսիզմ են նկատել: Nature Climate Change ասմագրում նրանք տպագրել են եզրակացություն, որտեղ ասվում է, որ սարքավորումներն ունեն միայն տղամարդկանց հարմար ռեժիմով աշխատելու հնարավորություն:

Ինչպես փոխանցում է “Мир 24”-ը, ավանդական օդորակիչների պարամետրերը հիմնված են “գրասենյակային պլանկտոնի” վերաբերյալ միջին վիճակագրական պատկերացումների վրա: Վիճակագրության համաձայն, շինություններում օդի ջերմաստիճանը լինում է 21 աստիճան ըստ Ցելսիուսի: Այն հարմարավետ է տղամարդկանց համար, ովքեր կրում են կոստյումներ:

Սակայն ժամանակակից տղամարդիկ չեն հետևում խիստ dress cod- ի: Նրանց համար օպտիմալ է համարվում 21-24 աստիճան ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի: Կանանց դեպքում այն կազմում է 23.2-26.1 աստիճան: Ստացվում է, որ և կանանց , և տղամարդկանց իրավունքները չոտնահարելու համար, օդորակիչը պետք է ապահովի 24 աստիճան տաքություն ըստ Ցելիսուսի:
Աղբյուրը՝ altapress.ru