Կանայք սիրում են սեքսը. կարծրատիպ թե՞ իրականություն

Լուսանկարը՝ armfem.com

Մեր հասարակությունը սեռականության առումով սովորաբար կանանց երկու հնարավորություն է տալիս՝ կույս կամ բոզ, իսկ ինչ-որ ընկած է դրա միջակայքում իբր գոյություն չունի, կարծես կանանց սեռական օրգանները գոյություն չունեն, կանայք էլ՝ ցանկություններ։

Կանայք իրականում ոչ միայն սիրում են սեքսն, այլ նաև կարողանում են դրսևորել տարատեսակ սեռական ինքնություններ, վարքագիծ և նախընտրություններ։

Կանայք ունեն սեքսուալ ֆանտազիներ և/կամ դիտում են պոռնոֆիլմեր։ Շատ կանայք կան, ովքեր սիրում են մեկանգամյա սեքս ծանոթ կամ անծանոթ մարդու/մարդկանց հետ։ Հատկապես կան կանայք ովքեր դեմ են մոնոգամ հարաբերություններին և նախընտրում են սիրել մի քանի անձանց միաժամանակ։

Կանայք կան, ովքեր լեսբուհի են, բիսեքսուալ, ասեքսուալ, պանսեքսուալ կամ նույնիսկ մերժում են բոլոր նմանատիպ պիտակները միասին վերցրած։

Դժվար թե նրանց սեռական ակտիվության համար վերջնաժամկետ գոյություն ունի։ Annals of Internal Medicine ամսագրի վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն 60-ից ավելի տարիքով կանայք, ովքեր ամուսնացած են կամ բնակվում են իրենց զուգընկերոջ/զուգընկերուհու հետ՝ ապրում են միանգամայն ակտիվ սեռական կյանքով։

Ժամանակն է վերջ դնել այն կարծրատիպին, որ կնոջ սեռականությունը սահմանափակվում է միայն տղամարդուն հաճույք պատճառելով կամ վերարտադրվելով։