Անջելինա Ջոլին հանդիպել է Մյանմայի աշխատավոր կանանց

լուսանկարը՝ spletnik.ru

Վերջերս դերասանուհի և փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարիատի բարի կամքի դեսպան ` Անջելինա Ջոլին մեկնել էր Հարավ-արևելյան Ասիա, որտեղ հանդիպել է երկրի նախագահի և այդ երկրում բնակվող փախստականների հետ:

Դերասանուհին արդեն այցելել է տեղական կենտրոնները, որոնք օգնում են բռնությունների զոհ դարձած կանանց: Նա նաև այցելել է Մյանմայի արդյունաբերական շրջաններ` ծանոթանալու այն պայմաններին, որոնցում ապրում են տեղի գործարաններում աշխատող կանայք:

Այցի ժամանակ նրան ուղեկցում էր Մյանմայի “Դեմակրատիայի ազգային լիգա” կուսակցության առաջնորդ` հայտնի կին քաղաքական գործիչ`Աուն Սան Չու Չժին: Կանայք հանդիպել են գործարանի աշխատողների հետ, ովքեր պատմել են իրենց աշխատանքային պայմանների, կյանքի մասին:

Հիշեցնենք որ սա Անջելինա Ջոլիի առաջին այցն է Մյանմա, սակայն ծանոթ լինելով կարիքավորներին օգնելու նրա մղմանը, հուսով ենք, որ կլինի ոչ վերջինը: