Ժնևում բացվել է մերժված գեյերի առաջին ապաստարանը

Լուսանկարը՝ sokolako.com

Ժնևում բացվել է Le Refuge ապաստարանը` գեյերի համար: Ապաստարանն ընդունում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող բոլոր անձանց, ովքեր մերժվել են իրենց ընտանիքի անդամների կողմից: Կառույցը հիմնվել է Dialogai ասոցիացիայի կողմից: 

Ապաստարանը նախատեսված է մինչև 25 տարեկան երիտասարդների համար, ովքեր ենթարկվում են խտրականության` իրենց սեռական կողմնորոշման համար, կամ ում դուրս են արել իրենց տնից: Հյուրանոցը նախատեսված է 4 անձի համար: Ներկա դրությամբ այնտեղ բնակվում են երկու մուսուլման տղամարդ:

librarydiversityinfo.files.wordpress.com

Ապաստարանի բնակիչների հոգսն իր վրա է վերցրել կառույցի աշխատակազմը և կամավորականները, ովքեր կապ են ստեղծում վերջիններիս ընտանիքների հետ և օգնում հաղթահարել վախերը: Երիտասարդներին թույլարտվում է ապաստարանում ապրել մինչև վեց ամիս: Այս մասին հաղորդում է Рамблер Новости կայքը:

La Refuge-ի արժեքը կազմում է տարեկան 250 000 ֆրանկ կամ 260 000 դոլար: Կառույցը ֆինասավորվում է քաղաքային իշխանությունների , մասնավոր ֆոնդերի և Շվեյցարիայի արևմուտքում գործող վիճակախաղի կազմակերպության կողմից: