ՌԴ Պետդումայում քննարկվել է ոստիկանների կողմից կանանց ուղղությամբ կրակելու օրինագիծը

լուսանկարը՝offthegridnews.com

Պետդումայի պատգամավորներն առաջարկել են թույլ տալ ոստիկաններին կրակել կանանց ուղղությամբ` քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար: Այս մասին “”Տասս” գործակալությանը ասել է Պետդումայի կոռուպցիայի դեմ պայքարի և անվտանգության կոմիտեի ղեկավար Իրինա Յարովայան:

«Ցավոք սրտի, մեքն ունենք դեպքեր, երբ կանայք մասնակցում են տարբեր տեսակի հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների: Այդ իսկ պատճառով, այս դեպքում խոսքը գնում է բացառապես հասարակության և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մասին»,- ասել է Յարովայան, ով նաև հանդիսանում է օրինագծի համահեղինակներից:

Նրա խոսքերով, 2014 թվականին Ռուսատսանում 158 հազար կին կատարել է հանցագործություն, որոնցից 5.8 հազարը եղել են առավել ծանր տեսակի: Դրանցից 1.4 հազարը եղել են սպանություններ: Պատգամավորը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է վեց դեպք, երբ կանայք գերի են վերցրել, կամ աջակցել են ահաբեկիչներին:

Պետդումայի պատգամավորները քննարկման են ներկայացրել մի օրինագիծ, որն ընդլայնում է ոստիկանների իրավունքները: Եթե օրինագիծն ընդունվի, ոստիկաններին մասնավորապես թույլ կտան կրակել մարդաշատ վայրերում, ինչպես նաև կանանց վրա, որոնք չեն ունենա “հղիության տեսանելի նշաններ”: