Ֆիլիպինցի 92-ամյա կինը դաջվածքներ է անում․ տեսանյութ

Տեսանյութում ֆիլիպինցի մի տարեց կին պատմում է իր արհեստի և կյանքի մասին։ 

Անունս Վանգ Օդ է։ 92  տարեկան եմ։ Ես Բուսկալանից եմ, Ֆիլիպիններում գտնվող Կալինգա նահանգից։ Ես դաջվածքներ եմ անում քանի որ աղքատ եմ։ 

Պատերազմի ժամանակ և Ճապոնական օկուպացիայի ընթացքում մենք սարսափում էինք ոչ միայն ճապոնացի, այլև ֆիլիպինցի զինվորներից, ովքեր բռնաննում էին ուտելիք վերցնելով մեզնից և փոխարենը ոչինչ չէին տալիս։ 
Այդ իսկ պատճառով մենք նրանց դեմ պայքարելու համար խումբ ստեղծեցինք։ 
Իմ զուգընկերը մահացավ պատերազմում։ 
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դաջվածք ստանալ կարող են հյուրընկալել իմ տանը։ 
Ես անչափ շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր աշխարհի տարբեր երկրներից գալիս են դաջվածք ստանալու, քանի որ նրանք իմ կյանքն իմաստավորում են։ 
Իմ առաջին դաջվածքը մի սանդուղք և մի վիշապանման օձ էր։ 
Դրանք ոչ մի իմաստ չունեն։ Պարզապես նախշեր են։ 
Ծողներն իրենց դուստրերին դաջվածքներ էին աննում, քանի որ դա նրանք գեղեցկացնում էր։ 
Ընկերներիցս շատերը դաջվածքներ ունեն և ես մտածեցի ինքս էլ դաջվածքններ ունենամ, որպեսզի նրանց պես լինեմ։ 
Նախկինում մենք դաջվածնքերը գումարի դիմաց չէինք անում, սակայն ժամանակները փոխվել են։ 
Մենք այժմ փողի կարիք ունենք, իսկ առաջ փոխանակման մշակույթ էր։ 
Դաջվածքներ անելու դիմաց ստացված գումարների շորհիվ ես կարող են խոզեր և հավեր գնել։
 Օրերից մի օր, մի լրագրող ինձ օգնեց հասկանալ, որ երբ ես մեռնեմ այլևս ոչ ոք չի լինի ով կկարողանա դաջվածնքեր անել։ 
Դա է պատճառը, որ ես ցանկանում եմ քրոջս թոռնուհուն սովորեցնել իմ արհեսը։ 
Կան դաջվածքների այնպիսի ձևավորումներ , որոնք միայն զինվորների համար են, ինչպես օրինակ՝ արծիվը, որը ես չեմ կարող դաջել այլ անձանց վրա։ 
Իսկ զինվորներն էլ իրենց հերթին չեն կարող որոշել թե որտեղ է տեղակայվելու դաջվածքը․ դա դաջվածք անողի որոշումն է։ 
Մեկ տարի առաջ քրոջս թոռը պատրաստեց այս նշանը և ամրացրեց մուտքի մոտ։ 
Ինձ համար կյանքի իմաստը ապրել շարունակելն է։ Ես ուզում եմ 100 տարուց ավել ապրել և շարունակել դաջվածքներ անել։ 
Ֆիլմը պատրաստվել է Looking for Stories կազմակերպության կողմից։ Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Looking for Stories-ին։ Ֆիլմը պատրաստվել է 2013-ին։ Թարգմանված է ArmFem կայքի համար 2015-ին։