Հարձակումից մեկ ամիս անց, թուրք երգչուհին դուրս է եկել կոմայից

լուսանկարը՝.ridus.ru

19 ամյա թուրք երգչուհի Մութուլ Կայան գլխին ստացված վնասվածքի հետևանքով մեկ ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո դուրս եկել այդ վիճակից:
Երգչուհու վրա հարձակում էր իրականացվել մայիսի 18-ին: Նրա ննջասենյակի վրա կրակել էր անհայտ անձը: Հանցագործը թաքնվել էր այգում և սպասել մինչև այն ժամանակը, երբ երգչուհին սկսել էր փորձ անել: Մինչ այդ աղջիկը բազմիցս սպառնալիքներ էր լսել ուղղված իր հասցեին, որոնք կապված էին թուրքական հեռուստատեսությամբ հեռարձակվող երգի մրցույթին նրա մասնակցության որոշման հետ:

Բժիշկները հայտարարել են, որ Մութուլի կոմայից դուրս գալը կարելի է համարել հրաշք: Աղջիկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հատուկ սենյակ: Նրա ներկա վիճակը բժիշկները գնահատում են կայուն, սակայն առջևում երգչուհուն սպասում է ինտեսնիվ ֆիզիոթերապիայի և վերականգնման երկար ժամանակաշրջան:

Կանանց նկատմամբ ճնշումների կիրառման հարցը Թուրքիայում ակտուալ խնդիր է: Վերջերս նախագահ Էրդողանը հայտարարեց, որ բացասաբար է վերաբերվում ֆեմինիզմին:

«Խոսում են կանանց և տղամարդկանց հավասարության մասին: Կարելի է խոսել տղամարդկանց և տղաների հավասարության մասին: Կանայք հավասար են միայն կանանց: Չի կարելի խոսել կանանց և տղամարդկացն իրավահավասարության մասին, քանի որ դա հակասում է բնությանը»,- ասել է նա: Թուրքիայի նախագահի կարծիքով, կնոջ ամենակարևոր դերը մայր դառնալն է: Նման կերպ կոնսերվատորներն ու իսլամիստները փաստացի կանաչ լույս են տալիս նրանց ովքեր ցանկանում են պատժել այլ ճանապարհ ընտրած կանանց :

Աղբյուրը՝ridus.ru