Մոսկվայի ԼԳՏԲ ներկայացուցիչների ղեկավարին տուգանել են գեյ շքերթ անցկացնելու համար

լուսանկարը՝ lenta.ru
Մոսկվայի
Տվերի շրջանի դատարանը տուգանել է ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեևին` գեյ-շքերթ
անցկացնելու համար: Այս մասին հաղորդում է “Ինտերֆաքսը”:
Նշվում
է, որ Ալեքսեևը մեղավոր է ճանաչվել   «Մոսկվայի
գեյ- շքերթի  անցկացման սահմանված կարգը»  խախտելու մեջ: Նրան տուգանել են 20 հազար ռուբլով:
Մոսկվայում
սույն թվականի  մայիսի 30-ին կայացել էր
ԼԳՏԲ ակտիվիստների չթույլատրված միջոցառումը: Ակցիային մասնակցում էր նաև
Ալեքսեևը: Ակցիայի վերջում ընդհարում տեղի ունեցավ ուղղափառ ակտիվիստների հետ,
որոնց գլխավորում էր  “Աստծո
կամքը” շարժման ղեկավար Դմիտրի Էնտեոն: Ալեքսեևը և ևս 15 անձ  ձերբակալվեցին:  Ավելի ուշ ակտիվիստը ձերբակալվել էր 10 օրով`
ոստիկաններին  չենթարկվելու համար:
Այս
տարի ԼԳՏԲ ներկայացուցիչները երեք հայտ են ներկայացրել` Մոսկվայում անցկացվելիք
ամենամյա գեյ –շքերթի  շրջանակներում ակցիաներ իրականացնելու համար:
Սակայն քաղաքային իշխանությունները մերժել են հայտերը: Ալեքսեևը հայտարարել է , որ
մերժումը կվիճարկի դատարանում և հերթական անօրինության մասին տեղյակ կպահի
Եվրոխորհրդի նախարարների կոմիտեին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:
2006
թվականից ԼԳՏԲ ներկայացուցիչները ամեն տարի հայտ են ներկայացնում Մոսկվայում գեյ -շքերթ
անցկացնելու համար , սակայն քաղաքային իշխանությունները մերժում
են դրանք:

2010
թվականին Մարդու իրավունքների եվրպական դատարանը հայտարարեց, որ 2006-2008
թվականին Մոսկվայում գեյ- շքերթների անցկացման արգելքը եղել է անօրինական: 

Աղբյուրը՝ Lenta.ru