ԻՊ-ի ահաբեկիչները գնդակահարել են 20 կանանց ու երեխաների

լուսնկարը՝ccof.net

Քրդական Քոբանի քաղաքի մերձակայքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամները գնդակահարել են 20 խաղաղ բնակիչների: Նրանց մեծամասնությունը եղել են կանայք և երեխաներ: Բացի դրանից, Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում նույնպես զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: 

Ներկայումս ահաբեկիչները նպատակ ունեն գրավել երկու քաղաք` վարչական կենտրոն Հասեկեն և Քոբանին: 
Հիշեցնենք, որ Քոբանին քիչ ժամանակ մնաց ազատ: Քաղաքը 133 օր օդային հարձակումներից հետո հնարավոր եղավ ազատագրել ահաբեկիչներից այս թվականի հունվարին: 
Հարձակումն այդ ժամանակ իրականացվում էր ԱՄՆ-ի կողմից ձևավորված հակա ԻԼԻՊ կոալիցիայի զինված ուժերի միջոցով: Ներկա դրությամբ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները գրավել են “Նուռ” հիվանդանոցը: Քաղաքի փողոցներում անընդհատ տեղի են ունենում հրաձգություններ: