Նեյրոսեքսիզմը ԶԼՄ-ներում. Երկու նոր օրինակ

լուսանկարը՝ tsundokutsunami.files.wordpress.com
Մեջբերում երկու նորություններից
մեկից.
«Կանանց
ուղեղն ավելի ունակ է ընկալելու  մարմնի ազդանշանները,
քան տղամարդկանցը:  Դա կապված է երեխա ծնելու
և երեխային խնամելու հետ: Քանի դեռ երեխան չի սովորել խոսել, մայրը կարող է հասկանալ
 ինչ է 
ուզում, ինչ վիճակում է գտնվում երեխան  միայն  նրա
 ժեստերից, վարքից կամ դեմքի արտահայտությունից:
Եթե մայրը չի կարողանում հասկանալ այս ազդանշանները, դա կարող է երեխայի կյանքի համար
վտանգավոր լինել: Այդ իսկ պատճառով, կանայք բնությունից օժտված են  ռադարով, որը թույլ է տալիս հասկանալ մարմնի լեզուն
: Ահա թե ինչու տղամարդկանց մեծ մասին  չի հաջողվում
խաբել կնոջը: Նույնիսկ փոքր ինչ խաբել, ասելով, որ ընկերուհու սանրվածքը շատ գեղեցիկ
է, այն դեպքում, երբ իրականում այն սարսափելի է,   դժվար է:
Հատկապես անձնական շփման ժամանակ: Այդ իսկ պատճառով տղամարդիկ նախընտրում են ստել հեռախոսով
 կամ  հաղորդագրությամբ: Իսկ որքան հեշտ է աղջկա
համար խաբել  տղամարդուն: Մենք բոլորս գիտենք,
որ շատ հեշտ է»։
Այս մեջբերման խնդիրը կայանում
է նրանում, որ “մենք բոլորս գիտենք” ,որ սա ապացուցված
փաստ չէ ոչ գիտականորեն  և ոչ էլ նույնիսկ հոգեբանորեն:
Այն պնդումը, թե կանայք ավելի լավ են հասկանում սուտը, բազմիցս փորձել են ստուգել շատ
խիստ փորձարկումնրի
ժամանակ: Սակայն արդյունքները եղել են ոչ միանշանակ: 2014թ Frontiers in Psychology-
ում
ներկայացված  Շառլոտտա Սվիննիի և Սթիվեն Ցեսի
աշխատությունում ասվում է, որ հետազոտողներին չի հաջողվել գտնել նման տարբերություններ,
չնայած այն հանգամանքին, որ մեկ այլ խմբի 2005 թվականին դա հաջողվել էր: Ընդ որում
2005 թվականի աշխատանքում. որը տպագրվել էր Psychology and Aging-ում, խոսքը գնում է ոչ
թե այն մասին, որ կանայք սկզբից շատ հեշտ են բացահայտում ուրիշի սուտը, այլ այն մասին,
որ այդ ունակությունը նրանց մոտ զարգանում է 
տարիքի հետ զուգահեռ, այն  ընդ  որում,   հասուն տղամարդիկ սուտը ոչ պակաս լավ են զգում  երիտասարդներից : Այլ կերպ ասած,  նույնիսկ այն
փորձերը, որոնց արդյունքում հայտնաբերվել են գենդերային տարբերություններ, չեն վկայում
այն մասին, որ  կանայք ունեն “ուղեղի հատուկ
հնարավորություն”: Ուղեղը ճկուն է, այնպես որ եթե կյանքի ընթացքում այն սովորել
է ավելի լավ տարբերել սուտը, դա ավելի շուտ խոսում է սոցիալական վիճակով պայմանավորված
տարբերությունների մասին:
Ուղեղը փոխվում է կարդալ
սովորելու, ձեռքի կոտրվածքի արդյունքում և նույնիսկ նրանց մոտ, ովքեր զբաղվում են մեդիտացիայով:
Այս ամենը փոխում է մեր ուղեղը անատոմիական մակարդակի
վրա: Ուղեղի ճկունությունը միշտ  պետք է հաշվի առնել , երբ մենք հանդիպում
ենք այս կամ այն հատվածի շերտի հաստության կամ խտության հետ:

Աղբյուրը՝ Feministki.livejournal.com