ԱՄՆ-ում կին փաստաբանները ստանում են ավելի ցածր աշխատավարձ, քան տղամարդիկ, չնայած աշխատում են ավելի շատ

լուսանկարը՝ wek.ru

Հարվարդի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն և ներկայցրել են արդյունքներ, որոնք վերաբերում են այդ համալսարանն ավարտած ուսանողների կարիերային: Պարզվել է, որ կանայք, ովքեր ընտրել են փաստաբանի մասնագիտությունը, ստանում են ավելի քիչ աշխատավարձ, սակայն աշխատում են իրենց տղամարդ կոլեգաներից ավելի շատ:

Արդյունքների համաձայն, ամերիկացի տղամարդ փաստաբանը, միջինում ստանում է տարեկան 115 հազար դոլար աշխատավարձ, իսկ կին փաստաբանը` 85 հազար: Եվ թեև հետազոտությունը վերաբերում է միայն Հարվարդի շրջանավարտներին, սակայն արդյունքները վերաբերում են իրավաբանական մասնագիտություններ ունեցող բոլոր շրջանավարտներին: Հետազոտության տվյալները ներկայացված են Working Mother ամսագրում:

Ընդ ուրում, կարիերայի սկզբում կանանց ու տղամարդկանց աշխատավարձը համարյա նույնն է, սակայն տարբերությունը մեծանում է 30 տարեկանում, երբ ընտանեկան հանգամանքներից ելնելով, կանանց կարիերային վերելքը դանդաղում է: Շատ կանայք ամուսնությունից հետո ավարտում են փաստաբանի կարիերան:

Մասնագետները սակայն ստացված արդյունքներ դրական են գնահատում: Հարցումների համաձայն, կին փաստաբանները գոհ են իրենց մասնագիտությունից և չեն կարծում, որ այն սխալ են ընտրել: Նրանք դժգոհ են միայն վարձատրությունից : Միևնույն ժամանակ, տղամարդկանց մոտ ամեն ինչ հակառակն է: Նրանք գոհ են աշխատանքի պայմաններից և աշխատավարձից, սակայն չեն սիրում իրենց աշխատանքը:

Ինչպես կարծում են մասնագետները, փաստաբան կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև տարբերությունը պայմանավորված է ոչ միայն սեռով, այլ աշխատատեղի ընտրությամբ: Տղամարդիկ սովորաբար աշխատում են իրավաբանական ընկերություններում, որտեղ եկամուտներն ավելի մեծ են, իսկ կանայք նախընտրում են աշխատել պետական համակարգում:

Արևմուտքում լայնորեն քննարկվում է մասնագիտական բնագավառներում սեռերի իրավահավասարության հարցը: Իրավաբանական ընկերությունների համար թողարկվում է ռեյտինգ, որը բաղկացած է 50 ընկերություններից, որտեղ կին- փաստաբանների համար աշխատանքաին պայմաններն առավել “իդեալական են”: Գնահատման պարամետրերը ներառում են աշխատանքային կարիերայի սկիզբը, պրեմիաներն ու կոմպենսացիաները, աշխատանքային գրաֆիկը և դեկրետային արձակուրդը: Կարևոր դեր է խաղում տվյալ ընկերությունում այնպիսի ծրագրերի առկայությունը, որոնք կանանց օգնում են պահպանել իրենց աշխատանքը և հետագայում կարիերային աճ արձանագրել:

Ինչպես նշում է «Содействие» փաստաբանական գրասենյակը, Ռուսաստանում նման խնդիրների մասին պարզապես չեն մտահոգվում: Սակայն վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այս երկրում փաստաբանների մեծ մասը կանայք են: Այսպես` նոտարների 80 տոկոսը, փաստաբանական կորպուսի ` 60 տոկոսը և դատավորների կեսը կանայք են: Ռուսաստանում երբեք չի անցկացվել փաստաբան կանանց և տղամարդկանց եկամուտների համեմատություն: Իսկ փաստաբանին դիմելու ժամանակ հաճախորդներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում ընկերության հեղինակությանը և շուկայում դրա գործունեության ժամկետին:

Աղբյուր՝ Wek.ru