BBC-ն կնկարահանի ֆիլմ` մոլորակի ազդեցիկ կանանց մասին

լուսանկարը՝delfi

«Բի-Բի-Սի» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանելու է ֆիլմ` մոլորակի ազդեցիկ կանանց մասին: Ֆիլմում կնակարահանվի Լիտվայի նախագահ` Դալյա Գրիբաուսկայտեն: Այս մասին հաղորդում է Delfi.-ն:

Նշվում է, որ ֆիլմի հեղինակները ցանկանում են ցույց տալ կանանց, ովքեր փոխում են աշխարհը:

Ֆիլմի համար արդեն պատրաստ են Չիլիի նախագահ` Միշել Բաչելետի, Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Մալգոգ Վիլստրեմի, Միջազգային արժութային հիմնադրամի նախագահ` Կրիստիան Լագարդի և Ավստրալիայի նախկին վարչապետ` Ջուլիա Գիլլարդի մասնակցությամբ նկարահանված տեսարանները:

Ֆիլմում կլինեն նաև թենիսիստուհի սերենա Ուիլյամսի, Նոբելյան մրցանակակիր Մալալե Յուսուֆզայի վերաբերյալ տեսարաններ:

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է իրականացնել 2016թվին: