Հնդկաստանում հայրերը սելֆիներ են անում իրենց դուստրերի հետ, աղջիկ երեխաներին պատվելու համար

լուսանկարը՝The News Minute

Հնդկաստանում հայրերը սելֆիներ են անում իրենց դուստրերի հետ, աղջիկ երեխաներին պատվելու համար, քանի որ Հնդկաստանում երկար ժամանակ համարվում է, որ տղա երեխան օրհնություն է իսկ աղջիկ երեխան՝ ոչ։ 

Հայրերը, ովքեր համաձայն չեն այդ մտքի հետ սկսել են սելֆիներ անել իրենց դուստրերի հետ՝ ցույց տալու համար, որ իրենք դեմ են կանանց նկատմամբ խտրականությանը։ 
Առաջին սելֆիները սկսել են անել Հարյանա նահանգում, իսկ հետո դրանք սկսել են տարածվել նաև երկրի այլ հատվածներում։

Նախաձեռնության մասնակից Սունիլ Ջագլանը The News Minute-ին ասել է.«

Ես վերջին հինգ տարիների ընթացքում փորձում եմ պայքարել աղջիկ նորածինների սպանությունները։ Արդար չէ, որ նորածիններին սպանում են միայն այն պատճառով, որ նրանց սեռը ցանկալի չէ ընտանիքին կամ ադաթներին դեմ է»:

Աղբյուր՝ The News Minute