Մերիլ Սթրիփ. “Ես չեմ պատրաստվում այլևս հանդուրժել”

լուսանկարը՝vostip.mk
 «Ես
այլևս չեմ պատրաստվում հանդուրժել  շատ բաներ ,ոչ
թե այն պատճառով, որ դարձել եմ մեծամիտ կամ ամբարտավան, այլ որովհետև հասել եմ
կյանքի որոշակի էտապի, որտեղ ես այլևս չեմ ցանկանում ժամանակ ծախսել այն  բանի վրա, որ չի բավարարում ինձ, կամ այն բանի,
ինչն ինձ անհանգստացնում է ու ցավ պատճառում: Ես այլևս չեմ պատրաստվում տանել
ցինիզմը, չափից դուրս քննադատությունը և ցանկացած տեսակի կոշտ պահանջներ:
Ես այլևս չունեմ ցանկություն բավարարել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրանց,
ովքեր չեն սիրում ինձ և ժպտալ նրանց, ով չի ժպտա ինձ ի պախատասխան:

Ես այլևս ոչ մի րոպե  չեմ տրամադրի նրանց, ովքեր ստում  կամ 
փորձում են կառավարել ինձ: Ես սովորել եմ այլևս չապրել ձևական, երեսպաշտ,
կեղծ, էժան և ոչ անկեղծ խրախուսանքի մեջ: Ես այլևս չեմ  դիմանա կիսատ-
պռատ կրթություն ստացած և ամբարտավան գիտնականների առկայությանը: Ես չեմ պատրաստվում
զբաղվել բամբասանքների  պարազաբանումներով:
Ես տանել չեմ կարողանում կոնֆլիկտներն ու համեմատությունները: Ես հավատում եմ, որ
աշխարհը բաղկացած է հակադրություններից և բազմազան է: Դրա համար ես փորձում եմ
խուսափել այն մարդկանցից ,ովքեր ունեն կոշտ
բնավորություն և ի վիճակի չեն ինտեգրվել շրջապատի մեջ: Ես ատում եմ
դավաճանություններն ընկերության մեջ: Ես չեմ կարողանա լեզու գտնել նրա  հետ, ով ընդունակ չէ իսկական կոմպլիմենտ անել և
սեփական խոսքերով ոգեշնչել, ինչպես նաև նրանց հետ, ովքեր չեն սիրում կենդանիներին:
Չափազանցություններն ինձ հոգնեցնում են: Եվ բացի այս ամենից, ես այլևս չեմ դիմանա
նրանց, ովքեր արժանի չեն  իմ համբերությանը
»։
Աղբյուրը՝fit4brain