Անջելինա Ջոլին կոչ է արել աֆրիկյան երկրներին` պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ

լուսանկարեը՝afrojuju.net

Հոլիվուդյան դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան` Անջելինա Ջոլին աֆրիկյան երկրների ղեկավարներին հորդորել է պայքարել կանանց նկատմամբ իրագործվող բռնությունների դեմ:

“Կանանց դեմ իրականացվող հանցագործությունների համարյա ամբողջությամբ անպատժելիությունը, հատկապես կոնֆլիկտային շրջաններում, նշանակում է, զինված խմբավորումների կողմից որպես զենք ավելի շատ օգտագործվում է բռնությունը”,- հայտարարել է նա` Աֆրիկյան միության գագաթաժողովի նախօրեին:

Ջոլիի խոսքերով, աշխարհում 50 միլիոն մարդ պարտավոր է լքել իր տունը պատերազմի պատճառով և նրանց կեսից ավելին կանայք ու երեխաներն են:

“Բռնությունն առկա է ողջ աշխարհում, սակայն Աֆրիկայում կանայք դրանից տուժում են ամենից շատ”, — նշել է նա:

Աղբյուրը՝ rosbalt