Իրանի րաֆթինգի կանանց հավաքականը մասնակցել է Թուրքիայում կայացած Եվրոպայի գավաթի առաջնությանն ու զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

լուսանկարը՝alikonline.ir

«Մեհր» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի րաֆթինգի կանանց հավաքականը մասնակցել է Թուրքիայում կայացած Եվրոպայի գավաթի առաջնությանն ու զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Իրանի հավաքականն իր հաշվին գրանցել է 729 միավոր:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հոլանդիայի հավաքականը՝ 1000 միավորով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են ռուս րաֆթինգիստուհիները՝ 769 միավորով:

Իրանի րաֆթինգի կանանց հավաքականի կազմում ներառված է եղել նաև իրանահայ րաֆթինգիստուհի Անիա Յովսէփեանը: