Տասը քայլ՝ տղամարդկանց կողմից գենդերային բռնությունը կանխելու համար

լուսանկարը՝woman.com.au

1. Գենդերային բռնությանը վերաբերվեք որպես տղամարդուն առնչունվող խնդիր` անկախ տարիքից և սոցիալ –տնտեսական դրությունից: Տղամարդկանց ընկալեք ոչ միայն որպես բռնարարներ կամ հնարավոր իրավախախտներ, այլ որպես ուժեղ անհատներ, ովքերհավասարապես կարող են դիմագրավել բռնարարներին:

2. Եթե ձեր եղբայրը, ընկերը, դասարանցին, թիմակիցը բռնանում է իգական սեռի ընկերուհուն, կամ էլ անհարգալից է և առհասարակ բռնություն է գործադրում աղջիկների և կանանց նկատմամբ, ապա անտարբեր մի՛ եղեք: Սա անձնական խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների խնդիր: ԼՈՒՌ ՄԻ՛ ՄՆԱՑԵՔ:

3. Ձեր խիղճը լսելու քաջություն ունեցեք: Հարցադրեք ձեր դիրքորոշումները: Մի արդարացիր երբ քո արարքները կամ ասածները կարող են ինչ որ մեկին ցավ պատճառել: Փորձեք հասկանալ թե ինչպես կարող են ձեր գործողությունները կամ վերաբերմունքը անուղղակիորեն խորացնեն սեքսիզմն ուբռնությունը, և աշխատեք փոխել դրանք:

4. Եթե կասկածում եք, որ ձեզ ծանոթ մի կին սեռական կամ այլ բռնության է ենթարկվում, հարցրե՛ք թե ինչպես կարող եք օգնել նրան:

5. Սատարեք այն կանանց, ովքեր պայքարում են ցանկացած գենդերային բռնության վերացման համար: Աջակցեքկանանց կենտրոններին և հասարակական կազմակեպություններին, որոնք զբաղվում են կանանց իրավունքների խնդիրներով:

6. Մասնակցեք հանրահավաքների և ցույցերի աջակցելու համար այն կանանց ովքեր ենթարկվել են բռնության և արդար դատ են պահանջում:

7. Մասնակցե՛ք ծրագրերի, դիտե՛ք ֆիլմեր և կարդացե՛ք հոդվածներ ու գրքեր գենդերային անհավասարության և գենդերային բռնության արմատական պատճառների մասին:

8 Կրթեք ձեզ և ուրիշներին այն մասին թե ինչքան մեծ են՝ կին և տղամարդ անհատների միջև կոնֆլիկտների վրա, սոցիալական ուժերի ազդեցությունը:

9. Մի ֆինանսավորեք սեքսիզմի որևե դրսևորում: Հրաժարվեք գնել որևէ ամսագիր, ձեռք բերել որևէ տեսանյութ, օգտվել որևէվեբկայքից, կամ գնել այնպիսի երգեր, որոնք ներկայացնում են կանանց վիրավորական կամ սեռական առումով նվաստացած: Ընդդիմացեք ԶԼՄ-ներում (հատկապես հեռուստեսությամբ) քարոզվող սեքսիզմին, որի մասին կարող եք կարդալ  ԱՅՍՏԵՂ։

10. Դաստիարակեք և սովորեցրեք երիտասարդ տղաներին, ինպես լինել տղամարդ, որը չի նշանակում աղջիկներին ու կանանց նվաստացնել կամ բռնանալ: Օրինակ ծառայեք ուրիշների համար: