Կոսովոյում 5.000 շրջազգեստներ են կախել լվացքի պարաններից՝ ի հիշատակ պատերազմում բռնաբարված կանանց

լուսանկարը՝ euronews

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ավելի քան 5.000 գունագեղ շրջազգեստներ են կախվել լվացքի պարաններից, ի հիշատակ հակամարտության ժամանակ սեռական բռնության ենթարկված կանանց։

Նման յուրահատուկ հիշատակման մտահղացումը պատկանում է արվեստագետ Ալկետա Ղհաֆա-Մրիպային։

Նա փորձել է ուշադրություն գրավել պատերազմի ժամանակ զինվորների և խաղաղ բնակչության կողմից  սեռական բռնությունների ենթարկված զոհերի խարանման և մեղադրանքների խնդրի վրա։

Կոսովոյի առաջին կին նախագահ Ատիֆետե Ջահջագան ևս նվիրաբերել է իր շրջազգեստը։

Ցուցահանդեսի ժամանակ նա ասել է. «Մենք միասին հավաքվել ենք, որպեսզի հիշենք նրանց ապրած ցավը, ճանաչենք նրանց զոհաբերությունը և ասենք նրանց, որ նրանք մենակ չեն»։

Աղբյուրը՝ euronews.com