«Աշխարհի մայրերը». հաշվետվություն աշխարհի տարբեր երկրների մայրերի դրության մասին

լուսանկարը՝telegraph.co.uk
մեն տարի բրիտանական «Փրկենք երեխաներին» բարեգործական կազմակերպությունը  հրապարակում է իր հաշվետվությունը  «Աշխարհի մայրերը» վերնագրով, որը աշխարհի տարբեր երկրների մայրերի դրության մասին է: Երկրների հեղինակությունը որոշվում է այնտեղ հասանելի բժշկական օգնությամբ, կանանց և երեխաների առողջական մակարդակի աստիճանով, նաև
մի շարք սոցիալական և տնտեսական ցուցանիշներով:
Երկիրը որտեղ երեխա ունենալն ամենաբարենպաստն է, այս տարի ճանաչվել է Նորվեգիան՝ այստեղ ամենալավ համապատասխանությունն է կանանց և տղամարդկանց հավասար վարձատրման, գործում
է
ամենաէֆֆեկտիվ մայրության և մանկության պահպանման քաղաքականություն:
Հրապարակած տվյալների
շարքը՝

Աֆղանստան
Ծնելիության մակարդակը՝  բնակչության
38,11-ը 1000- ից : Կյանքի միջին տևողությունը  (ԿՄՏ)  կանանց շրջանում կազմում է  45 տարի: Ծնելիության մակարդակով Աֆղանստանը 4-րդ տեղում է, իսկ ամեն կնոջ ծննդաբերությունների քանակի միջինը
6,5 ծննդաբերություն է: Հետծննդյան մահացիությունների քանակը այստեղ ամենաբարձրն է: Գրեթե ամեն տարի աֆղան կանայք ստիպված են լինում թաղել սեփական երեխաներին: Չնայած չդադարող պատերազմին և շատ տարածված թմրամոլությանը Աֆղանստանում բնակչության տարեկան աճը կազմում է
2,6%:

Նիգերիա
 Կանանց շրջանում ԿՄՏ -ն կազմում է 48
տարի, կանայք իրենց կյանքի ընթացքում միջինը ծննդաբերում են 4,5 անգամ: Բնակչության տարեկան աճը կազմում է 2% : ՄԻԱՎ-ի վարակով այս երկիրը զբաղեցնում է  աշխարհում 3-րդ տեղը: Ծննդաբերությունների մեծամասնությունը Նիգերիայում իրականացվում է առանց բժշկական որակավորման   օգնության:

Գվինեա-Բիսաու
Այստեղ կրթության մակարդակը կանանց շրջանում համեմատաբար բարձր է շուրջ
40%, ԿՄՏ-ը 48 տարի: Գվինեա- Բիսաու-ի կանայք կարող են ստանալ միայն 5 տարի միջնակարգ կրթություն: Ավանդաբար այստեղ տարածված են  վաղ ամուսնությունները՝  աղջիկներին կնության են տալիս, երբ նրանց հազիվ 13-ն էլ չի լրացել: Ամեն կին միջինը ծննդաբերում է 4,6 անգամ, բնակչության տարեկան աճը կազմում է 2%:

Յեմեն
ԿՄՏ-ն 65
տարի է: Կրթության մակարդակը համեմատաբար լավ է  տղամարդկանց շրջանում  մինչև
70%, կանանց շրջանում՝
30%: Աղջիկներին կնության են տալիս  8 տարեկան  հասակից: Բնակչության տարեկան  աճը կազմում է
2,7%:

Չադ
ԿՄՏ -ը  կանանց շրջանում 49
տարի է: Ամեն կնոջ հասնում է  միջինը
5,2 ծննդաբերություն, միաժամանակ մայրական և նորածինների մահացությունը բավականին բարձր է ՝մոտ 10%:  Ծննդաբերությունները անցնում են առանց բժշկական օգնության: Բնակչության տարեկան աճը կազմում է  2%:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Այս երկրում ծնելիության մակարդակի  բարձրությունը ամբողջ աշխարհում հայտնի է որպես զանգվածային բռնաբարությունների արդյունք: Այսպես
1998-ից  2004
թթ բռնաբարության ենթարկվել են հրապարակային տվյալներով ավելի քան 40
000 կին: Այդ ամենին զուգընթաց ,այն երեխաները և կանայք ,ովքեր ենթարկվել են բռնության կամ բռնաբարության ենթարկվում են նաև հասարակության դիսկրիմինացիային, իսկ ներքին ավանդապաշտների կողմից նաև պատժվում են: Կանանց ԿՄՏ-ը կազմում է  57 տարի, ամեն կին ծննդաբերում է միջինը 6,1 անգամ :  Բնակչության տարեկան աճը՝
3,2%: 
Մալի
Մալիում շատ տարածված է կանանց սեռական օրգանների կտրումն ու վնասումը որպես ավանդույթ  և դեռահաս աղջիկների շրջանում մոտ
85% -ը ենթարկվում են այդ տանջալից պրոցեդուրային, որը կատարվում է առանց բժշկական օգնության: ԿՄՏ-ը կանանց շրջանում կազմում է 50
տարի: Նորածինների մահացության մակարդակը կազմում է 10% և ավելի: Այնուհանդերձ  բնակչության տարեկան  աճը կազմում է  2,6%:

Սուդան
Այստեղ կրթությունը կանանց շրջանում  շատ ցածր է համարյա բացակայում է: Բացի այդ,ջրային պաշարների  սակավությունը հանգեցրել է տարրական հիգիենայի բացակայության և հիվանդությունների աճի խնդիրներին, բնակչության
մոտ 45% -ը  ընդհանրապես ջրի պաշարներին հասանելիություն չունի : ԿՄՏ-ը 50
տարի է: Ամեն կին ծննդաբերում է մոտ 4,4 անգամ, բայց դրա հետ մեկտեղ կանանց ծննդաբերական բարդությունների հետ կապված ամենաբարձրերից մեկն է աշխարհում: Բնակչության տարեկան աճը միջինը կազմում է 2,15%
թարգմանված է ռուսերենից` աղբյուրը