Իմ տատիկի տատիկը սուֆրաժիստ էր…

լուսանկարներ`wikimedia.org

Իմ տատիկի տատիկը սուֆրաժիստ էր: Նա ծնվել է 1886 թվականին : Ասում են, որ նա նահանգում ամենաերկարն է զբաղեցրել կին օրենսդրի պաշտոնը: Նա Նոր Հեմպշիր նահանգի օրենսդրական մարմնի 19 պաշտոնատարներից մեկն էր: Իսկ ինչ որ մեկը հիշում է,թե ին՞չ է նշանակում լինել սուֆրաժիշտ: Մի՞թե մենք մոռացել ենք, թե տասնամյակներ առաջ ինչքան մարդկանց ջանքեր պահանջվեցին, որպեսզի ապահովենք կանանց և մյուսների ձայնի իրավունքը: Բայց այս օրինակը միայն ընտրելու իրավունքի մասին չէ, այն ընդհանրապես իրավունքների, հարգանքի և պատասխանատվության մասին է:

Տատիկիս տատիկի անունը Հիլդա Կոնդստանս Ֆրեդերիկա Բրունգոտ էր: Ինձ պատմում են, որ նա այնքան բարդ բնավորություն ուներ ինչպես իր անունը: Նա իմ տատիկի ուժեղ և հսկող մայրն էր: Նրան ընտրել են օրենսդիր մարմնի պատգամավոր 45 տարեկանում: Մինչ այդ նա արդեն հասցրել էր ունենալ 6 երեխա: Նա նույնսիկ բաժանվեց, երբ 60 տարեկան էր: Նա փոքրիկ խմբեր էր հավաքում իր տանը կանանց իրավունքների և խնդիրների մասին խոսելու և քննարկելու համար: Երբեմն հնարավոր է, որ մեզ համար միևնույնը լինեն որոշ առաջադրված խնդիրեր, բայց չէ՞ որ մենք արդարության միևնույն ձգտումներն ունենք:

Ասել, որ ես հպարտանում եմ այս ժառանգությամբ, նշանակում է ոչինչ չասել: Ավելին` ես ամեն օր ուժ և քաջալերում եմ գտնում նրա կյանքի պատմության մեջ: Եվ ես դա թեթևամտորեն չեմ ասում, այլ հիմնավորված նրանով, որ ես հանդուրժող չեմ` կնոջը հպատակեցնելու, շահագործելու, վախի և սարսափի մեջ պահելու և նրան բռնության ենթարկելու նկատմամբ, անկախ նրանից կինը աղքատ է, թե հարուստ, սպիատակմորթ է, թե սևամորթ, ամերկուհի է, թե այլազգի:

“Ֆեմինիստ” տերմինը բազմապիսի մեկնաբանություններ և նշանակություններ ունի տարբեր մարդկանց համար: Ինձ երբեմն թվում է, որ ինչ- որ չափով մենք ընդունում ենք ֆեմինիզմը որպես դրական շարժում, որ այն հենվում է մարդու հիմնարար իրավունքների վրա և ուղղված է կանանց` որպես հավասար մարդկանց ընդունելուն: Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ տղամարդիկ և կանայք ամբողջովին նույնն են: Ոչ՛, սրա մասին չի խոսքը: Ինչ իմանանք քրոմոսոմների նմանությունների, ֆիզիոլոգիայի կամ գեների մասին: Խոսքս նրա մասին է, որ կանայք արժանի են նույն մարդկային վերաբերմունքին` ինչպես յուրաքանչյուր մարդ արարած:

Երբ ես մեկ ամիս մնացի մի հյուրընկալ ընտանիքի տանը Սիուդադ-Հուարեզում, շատ բան իմացա կանանց բռնության ենթարկվելու մասին: Այնտեղ կային կանանց դաժան սպանության հազարավոր հարուցված, բայց չլուծված քրեական գործեր։ Ինչպես նրանք են ասում ` los feminicidios, las muertas de Juárez, mujeres desaparecidas: այսինքն՝կանանց և աղջիկների առևանգման, բռնաբարության և դաժան սպանության անհասկանալի երևույթ: Ինձ հյուրընկալող ընտանիքը 10 տարի առաջ տեղափոխվել էր Կենտրոնական Մեքսիկա բնակվելու և աշխատանք գտնելու համար: Չկարողանալով իրենց համար կառուցել ամբողջական կացարան պատուհաններով և ապահով դռներով, նրանք ապրում էին իրենց կյանքին սպառնացող վտանգի անդադար երկյուղով: Ինձ հյուրընկալած ընտանիքի հայրը` Ռաուլը, ամեն գիշեր գնում էր աշխատանքի` գիշերային հերթափոխի, իսկ նրա կինը` Աուրելիան և դուստրը Մոնիկան, մնում էին տանը: Աուրելիան իր և իր դստեր կյանքին սպառնացող վտանգի վախից չէր քնում: Մոնիկան մեծացել էր վերահսկողական ընտանիքում և նույնիսկ իրեն հատկացնելու 5 րոպե չունենալով:

Երբ ես Ուգանդայում էի 2010 թվականի գարնանը, զրուցեցի բազմաթիվ կանանց հետ բազմակնության մասին, որոնց թիվը գերակշռում էր այնտեղ: Ինձ պետք չէր այդ թեման զգուշորեն բարձրացնել, նրանք իրենք էին խոսում և բարձրացնում այդ թեման: Նրանցից շատերը հույս ունեին, որ իրենց զուգընկերները չեն ունենա սիրուհիներ կամ կնության չեն առնի այլ կանանց: Չնայած որ, այդ կանանց մեծամասնությունը հույսը վաղուց կտրել էր այդ հավանականությունից, և նրանց արդեն անհանգստացնում էր միայն մի բան, որ իրենց ամուսինները գոնե պահպանակ օգտագործեն, որ հետագայում չվարակեն իրենց կամ իրենց երեխաներին սեռական վարակներով, կամ, որ ամենաահավորն է` ՄԻԱՎ-ով: Երևի թե անհույս ժամանակները ցածր ստանդարտներ են պահանջում:

Ինձ սիրող և միշտ օգնելու պատրաստ ընտանիքիս հետ համեմատ, այս կանայք և իրենց սկեսուրները ոչ մի հույս չունեին իրենց ընտանիքներից: Նրանք երբեմն ասում էին. «Բախտդ բերել է, որ երկու կնոջից մեկն ես, ես ամուսնուս 5 կանանցից մեկն էի»: Նրանց այդ պնդումները ոչ մի ընդհանուր բան չունեին ռոմանտիկ և նվիրված սիրո հասկացության հետ: Այդ ամենը աշխատանքի և ռեսուրսների բաժանման կոպիտ հաշվարկներ էին միայն: Լինել առաջին կինը համեմատաբար ավելի լավ է, քան լինել երկրորդը:

Ինձ հյուրընկալած կինը, մայր էր և առաջին կին, որը չէր զարմանա, որ մի օր ինչ- որ կին գար և ասեր, որ իր ամուսնուց է երեխա ունեցել, և որ ամուսինը բավարար կերպով իրենց չի կարող ապահովել, և այժմ այդ երեխան այդ կնոջ խնդիրն է:

Անհրաժեշտ չէ իհարկե մեջբերել բռնության ենթարկված հայ կանանց այն բազմաթիվ պատմությունները, որոնք ընթերցողը հավանաբար լսած և կարդացած կլինի: Ես ցանկանում եմ պարզապես շնորհակալություն հայտնել նրանց ովքեր գործի բերումով այդ կանանց օգնում և աջակցում են, դուք պետք է հասկանաք, թե ինչքան կարևոր գործ եք դրանով անում:

Վստահ չեմ կարող ասել, արդյոք բռնությունները կանանց նկատմամբ տարածում են գտել և շարունակում են տարածվել աշխարհի բոլոր հասարակություններում և համայնքներում միայն այն պատճառով, որ ամաչում և վախենում են դրա մասին բարձրաձայնել: Ամոթ կամ մեղավոր են զգում, որ նրանք ինչ -որ սարսափելի սխալ բան են արել և վախենում են ,որ ոչ ոք իրենց այլևս չի սիրի, եթե իմանա այդ մասին:

Ես կարող եմ միայն ասել, որ միևնույն սցենարով կյանքի պատմությունը շատ շատերի համար նույնն է: Մի կին ով վախեցած լռում է` բոլորիս պայքարն է: Մի կին ում շահարկելով մեկուսացրել են` բոլորիս պայքարն է: Մի կին ով տառապում է ինքնասիրահարվածների և ինքնավստահության բարդույթով տառապողների ձեռքին` մեր բոլորի պայքարն է: Եթե ես չպայքարեմ, այն կդառնա իմ զարմուհու պայքարը: Եթե դու չպայքարես ,այն կդառնա քո դստեր կամ մոր պայքարը:

Իմ տատիկի տատիկը ուժեղ լինելու օրինակներից մեկն է ինձ համար: Ես ինձ շրջապատել եմ իր նկարներով և ընտանեկան հիշողություններով` տղամարդիկ և կանայք հավասար և միմյանց նման, որոնք ցույց են տալիս ,որ նույնիսկ դժվար ժամանակ հնարավոր է լինել այդպիսին: Ես մատուցում եմ ուտելիքը մայրիկիս ափսեներով և տատիկիս տատիկի արծաթյա սպասքով: Դա ինձ հիշեցնում է նրան:

Ես երբեք մենակ չեմ, որովհետև մեջքիս կանգնած ունեմ նախնիներիս սիրո ու իմաստության բանակը:

Այն խոչընդոտներին, որոնց ես հանդիպում եմ, չեն կարող գերազանցել իրենց ապրած և հաղթահարած խոչընդոտները: Այն խոչընդոտները, որոնք ես հաղթահարում եմ այսօր ` իրենց կյանքի փորձից վերցրած դասերից են: Մենք բոլորս ունենք այսպիսի մի պատմության մաս կազմած նախնիների վկայություններ, ուղղակի անհրաժեշտ է թույլ տալ նրանց սնելու մեր էությունը և մեզ դարձնելու ավելի խոհեմ:

Իսկ դուք լսու՞մ եք նախնիների կանչը: Դուք լսու՞մ եք իմ տատիկի տատիկին, ով ասում է “ՈՉ” անարդարությանը: Դուք լսու՞մ եք ձեր ներքին ձայնը, ով ասում է. « Գիտես ին՞չ, կան բաներ որոնք ուղղակի անընդունելի են»:

Հետևեք այդ կանչին: Այդ կանչը ձեր մասին չէ` այլ ուրիշների:

Հեղինակ` Քրիստի Ռենդալ
Աղբյուրը` Armenia Weekly